WhatsApp մեսենջերի iPhone-ի համար տարբերակը ներկայացրել է նոր գործառույթ, որը թույլ չի տալիս ստեղծել օգտատերերի պրոֆիլների էկրանակադր։ Դա արվում է չարագործներից մարդկանց պաշտպանվելու նպատակով։
Ինչպես հայտնում է WABetaInfo կայքը, այս պահին տվյալ գործառույթը հասանելի է միայն WhatsApp-ի` iPhone-ի համար նախատեսված 24.10.10.70 համարով բետա տարբերակում։ Այս տարբերակի օգտատերերը, երբ փորձում են էկրանակադր ստանալ ուրիշի պրոֆիլից, ստանում են զգուշացում, որ դա արգելված է։
«Էկրանակադրն արգելափակված է։ WhatsApp-ի օգտատերերի գաղտնիությունը պաշտպանելու համար այս էկրանակադրն արգելափակվել է»,- ասվում է զգուշացնող հաղորդագրությունում։
Գործառույթը նախատեսված է խաբեբաների դեմ պայքարելու համար, որոնք օգտագործում են այլ մարդկանց պրոֆիլի լուսանկարները նրանց իսկ կոնտակտներին խաբելու համար: Թեև գործառույթն արգելափակում է էկրանակադր անելու հնարավորությունը, այն չի խանգարում որևէ մեկին էկրանը լուսանկարել այլ սարքից:
Ակնկալվում է, որ գործառույթը կտարածվի հավելվածի բոլոր տարբերակներում բոլոր աջակցվող հարթակներում: Սակայն դրա համընդհանուր գործարկման ստույգ ժամկետները դեռ չեն նշվում։
ամիս
շաբաթ
օր