TikTok-ում խոցելիություն է հայտնաբերվել, որի միջոցով կոտրել են CNN-ի օգտագաշիվը

11 հունիսի, 2024  19:11

Չարագործներն օգտվել են TikTok հարթակի հազվադեպ խոցելիությունից հանրաճանաչ օգտաշիվներին հասանելիություն ստանալու համար։ Մասնավորապես, հաքերները կարողացել են դրա միջոցով կոտրել CNN-ի օգտհաշիվը, ինչպես նաև փորձել են կոտրել ամերիկյան մեդիաաստղ Փերիս Հիլթոնի օգտահաշիվը։

Ինչպես տեղեկացնում է PCMag-ը, հաքերները TikTok-ի օգտատերերին վնասակար ծրագրեր պարունակող անձնական հաղորդագրություններ են ուղարկել։ Երբ նրանք բացել են հաղորդագրությունը, չարագործները լիակատար վերահսկողություն տակ են առել նրանց օգտահաշիվները և կարողացել են բովանդակություն հրապարակել, կամ ջնջել այն, ինչպես նաև նրանց անունից վնասաբեր ծրագրեր պարունակող հաղորդագրություններ ուղարկել այլոց։

TikTok-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունն անհապաղ շտկել է խոցելիությունը և աշխատում է դրանից տուժած օգտահաշիվների սեփականատերերի հետ, որպեսզի վերականգնի հասանելիությունը։ Ըստ կայքի՝ առայժմ հայտնի է միայն երկու կոտրված օգտահաշիվ, սակայն զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։

Այսպիսի հարձակումները կոչվում են «զրոյական սեղմումով հարձակումներ»։ Հաքերները դրանք սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց և լրագրողներին լրտեսելու համար: TikTok-ի դեպքում հիմնական նպատակը, ըստ երևույթին, հանրաճանաչ օգտահաշիվների նկատմամբ լիակատար հասանելիություն ունենալն է եղել։

Թեև խնդիրը շտկվել է՝ TikTok-ը դեռ պետք է պարզի, թե ինչպես են չարագործները կարողացել իրականացնել իրենց գործողությունները և օգտվել հարթակի խոցելիությունից: Հաշվի առնելով հարձակման բնույթը, չի ակնկալվում, որ այն կազդի ընդհանուր օգտագործողների վրա:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ