Elden Ring-ը՝ «Տարվա խաղ». հայտնի են Golden Joystick Awards 2022-ի հաղթողները

23 նոյեմբերի, 2022  19:20

Բաց աշխարհով ֆենթեզի էքշն ժանրի Elden Ring խաղն արժանացել է Golden Joystick Awards 2022 մրցանակաբաշխության «Տարվա խաղը» մրցանակին։ Խաղը մրցանակի էր հավակնում 21 անվանակարգերից հինգում և շահել է դրանցից չորսը, այդ թվում՝ ամենակարևորը: Իսկ այն մշակած FromSoftware ստուդիան ճանաչվել է տարվա լավագույն ստուդիան։

Golden Joystick Awards 2022 մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի երեկոյան։ Միջոցառման շրջանակում սովորական հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրին ընտրում են անցնող տարվա լավագույն խաղերը: Քսանմեկ անվանակարգերից 18-ում հաղթողներին ընտրում է հանդիսատեսը (այս տարի տրվել է ավելի քան 3 միլիոն ձայն), մինչդեռ «Լավագույն դերասանական խաղ», «Տարվա բեկում» և «Քննադատների ընտրություն» անվանակարգերի հաղթողներին ընտրում է ժյուրին։

Տտորև ներկայացնում ենք  Golden Joystick Awards 2022-ի հաղթողների ամբողջական ցանկը.

    1. «Լավագույն պատմվածք»՝ Horizon Forbidden West,
    2. «Լավագույն բազմաօգտատերային խաղ»՝ Elden Ring,
    3. «Լավագույն վիզուալ դիզայն»՝ Elden Ring,
    4. «Լավագույն ձայն»՝ մետալ՝ Metal: Hellsinger,
    5. «Լավագույն դերասանական խաղ»՝ Մանոն Գեյջ (Immortality-ում Մարիսա Մարսելի դերի համար),
    6. «Լավագույն խաղային համայնք»՝ Final Fantasy XIV,
    7. «Խաղի լավագույն ընդլայնում»՝ Cuphead: The Delicious Last Course,
    8. «Լավագույն անկախ խաղ»՝ Cult of the Lamb,
    9. «Վաղ փուլում գործարկված լավագույն խաղ» (նոր անվանակարգ)՝  Slime Rancher 2,
    10.  Խաղի լավագույն թրեյլեր (նոր անվանակարգ)՝ Goat Simulator 3,
    11. «Տարվա բեկում»՝ Vampire Survivors,
    12. «Խաղ, որ դեռ խաղում են»՝ Genshin Impact,
    13. «Լավագույն խաղային սարքավորումներ»՝ Steam Deck,
    14. «PC-ի լավագույն խաղ»՝ Return to Monkey Island,
    15. «Playstation-ի լավագույն խաղ»՝ Stray,
    16. «Xbox-ի լավագույն խաղ»՝ Grounded,
    17. «Nintendo-ի լավագույն խաղ»՝ Pokemon Legends։ Arceus,
    18. «Ամենասպասված խաղ»՝ The Legend of Zelda. Tears of the Kingdom,
    19. «Տարվա ստուդիա»՝ FromSoftware,
    20. «Քննադատների ընտրություն» մրցանակ՝ Elden Ring,
    21. «Տարվա խաղ»՝ Elden Ring։

Ինչպես արդեն նշվեց, տարվա խաղ է ճանաչվել Elden Ring-ը: Այն նաև մրցանակներ է ստացել «Լավագույն բազմաօգտատերային խաղ», «Լավագույն վիզուալ դիզայն» և «Քննադատների ընտրություն» մրցանակ» անվանակարգերում:

Elden Ring-ը մշակած FromSoftware ստուդիայի նախագահ և տնօրեն Հիդետակա Միյաձակին շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և նշել.

«Մենք վճռականորեն շարունակելու ենք ավելի ու ավելի հետաքրքիր խաղեր խաղալ, ուստի՝ հուսով եմ՝ դուք կշարունակեք մեծ հույսեր կապել մեզ հետ»:

2022 թ․ Golden Joystick Awards-ը նշում է իր 40-ամյակը։ Այս տարվա շոուն վարել են դերասաններ Լաուրա Բեյլին (Laura Bailey)  և Թրոյ Բեյքերը (Troy Baker), որոնք առավել հայտնի են The Last of Us Part II-ում Էբբիի և Ջոելի դերերով:

Elden Ring-ը խաղային արդյունաբերության մեկ այլ կարևոր իրադարձության՝ The Game Awards 2022-ի գլխավոր ֆավորիտներից մեկն է: Այս մրցանակաբաշխությունում խաղը հավակնում է յոթ մրցանակի, այդ թվում՝ կրկին «Տարվա խաղ» և «Լավագույն դերային խաղ» անվանակարգերում: Սակայն, այնտեղ խաղի գլխավոր մրցակից է համարվում ​​արկածային մարտախաղ God of War Ragnarok-ը, որը հավակնում է ինը մրցանակի։ Ուշագրավ է, որ Golden Joystick Awards 2022-ի շրջանակում, որը մեծ ուշադրություն է գրավել ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների շրջանում, God of War Ragnarok-ը ոչ մի մրցանակ չի ստացել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ