Եթե պատրաստվում եք մեկ օդորակիչ գնել մի քանի սենյակի համար, ապա պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ առավելագույն արդյունավետություն և հարմարավետություն ապահովելու համար, գրում է «Новомосковск Сегодня» լրատվական գործակալությունը։
Նախ՝ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր սենյակի տարածքը, որը նախատեսում եք սառեցնել:
Օդորակիչները տարբեր հզորություններ ունեն, որը չափվում է BTU-ով (բրիտանական ջերմային միավոր): Պահանջվող հզորության մակարդակը որոշելու համար հարկավոր է հիշել, որ սենյակի յուրաքանչյուր քառակուսի մետրը պահանջում է մոտ 20 BTU հզորություն:
Երկրորդ՝ պետք է հաշվի առնել սենյակների քանակը, որոնք պետք է սառեցվեն մեկ օդորակիչով: Եթե անհրաժեշտ է միաժամանակ մի քանի սենյակ սառեցնել, ապա խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի համակարգեր, որոնք ունեն բազմագոտի սառեցման աջակցություն: Նման օդորակիչները թույլ են տալիս մեկ արտաքին բլոկին միացնել մի քանի ներքին մոդուլ և ինքնուրույն կարգավորել ջերմաստիճանը յուրաքանչյուր սենյակում:
Օդորակիչի շահագործման ընթացքում առաջացած աղմուկը երրորդ կարևոր գործոնն է, որը պետք է հաշվի առնել, հատկապես, եթե անհրաժեշտ է օդորակում ապահովել նաև ննջասենյակներում կամ աշխատասենյակներում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել աղմուկի մակարդակին, որը չափվում է դեցիբելներով (dB). որքան այդ թիվը փոքր է, այնքան ավելի անաղմուկ կաշխատի օդորակիչը:
Բացի դրանից՝ պետք է ուշադրություն դարձնել սարքի էներգաարդյունավետությանը։ Եթե օդորակիչը շատ է էլեկտրաէներգիա ծախսում, ապա բնականաբար էլեկտրաէերգիայի ամսական գումարն ավելի շատ կլինի, իսկ դա կարող է զգալիորեն ազդել ձեր բյուջեի վրա։ Ուստի խորհուրդ է տրվում այս գործոնը ևս հաշվի առնել և ընտրել այնպիսի օդորակիչ, որը համեմատաբար ավելի քիչ է էլեկտրաէներգիա ծախսում։
Կարևոր գործոն է նաև ըստ ժամանակացույցի կամ ժամանակաչափի միջոցով ջերմաստիճանը կարգավորելը, որը ևս պետք է հաշվի առնել: Սա օգնում է խնայում է էլեկտրաէներգիան և ապահովում հարմարավետ մթնոլորտ յուրաքանչյուր սենյակում:
Վերջապես, պետք է ուշադրություն դարձնել օդորակիչի դիզայնին: Ընտրելով օդորակիչ, որը ներդաշնակորեն կինտեգրվի ձեր տան ինտերիերին կամ նույնիսկ կդառնա դրա անբաժանելի մասը, կարող եք հասնել առավելագույն տեսողական հարմարավետության:
ամիս
շաբաթ
օր