Ինչո՞ւ է վտանգավոր Windows-ի, Android-ի և iOS-ի թարմացումներն անտեսելը

10 հունիսի, 2024  16:06

Ծրագրային ապահովման թարմացումը համակարգիչների, շարժական և էլեկտրոնային այլ սարքերի կայուն և անվտանգ շահագործման գլխավոր ասպեկտն է, այս մասին Газете.ru-ի հետ զրույցում ասել է МТС-ի մանրածախ ցանցի հեռախոսակապի բաժնի վարիչ Նատալյա Գոլիցինան՝ խոսելով ծրագրային ապահովման թարմացման կարևորության մասին:

Գոլիցինան առանձնացրել է սարքերը պարբերաբար թարմացնելու մի քանի հիմնական պատճառ։ Առաջինը սարքի գործառույթների բարելավումն է։ Ծրագրաշարի նոր տարբերակները հաճախ ներառում են լրացուցիչ գործառույթներ, որոնք բարելավում են միջերեսը և բարձրացնում կատարողականությունը:

Երկրորդ՝ թարմացումներն ապահովում են, որ ծրագրերը ճիշտ աշխատեն նոր ծրագրային ապահովման և ծառայությունների հետ:

Երրորդ՝ այն ոլորտներում, որտեղ կան անվտանգության և համապատասխանության խիստ ստանդարտներ, ծրագրային ապահովման թարմացումներն օգնում են պահպանել դրանք։

Չորրորդ՝ ծրագրային ապահովման թարմացումներն օգնում են վերացնել այն խոցելիությունները, որոնք չարագործողները կարող են օգտագործել օգտվողի տվյալներին հասանելիություն ստանալու համար:

Ինչպե՞ս թարմացնել ծրագրակազմը տարբեր սարքերում

Windows համակարգիչների համար թարմացումներն իրականացվում են Windows Update-ի միջոցով: Դրա համար հարկավոր է մտնել «Կարգավորումներ» ընտրացանկ, ապա ընտրել «Թարմացում և անվտանգություն», ապա որոնել թարմացումներ:

Mac-ի համար թարմացումները կարելի է ստանալ՝ այցելելով «Համակարգի նախընտրություններ», ապա «Ծրագրակազմի թարմացում» բաժին:  iPhone-ի և iPad-ի համար iOS-ի թարմացումները կարող են տեղադրվել՝ անցնելով «Կարգավորումներ» –> «Ընդհանուր» –> «Ծրագրաշարի թարմացում»: Android սարքերի համար թարմացումների կարելի է ստանալ՝ մուտք գործելով «Կարգավորումներ» –> «Համակարգի թարմացում» կամ «Ծրագրաշարի մասին –> «Ծրագրաշարի թարմացում»:

«Խելացի տան սարքերը, ինչպիսիք են խելացի ժամացույցները և հեռուստացույցները, սովորաբար թարմացվում են «Կարգավորումներ» ընտրացանկի կամ սմարթֆոնի վրա տեղադրված բջջային հավելվածի միջոցով: Երթուղիչի կամ այլ սարքերի ծրագրակազմը Wi-Fi-ով թարմացնելու համար սովորաբար անհրաժեշտ է մուտք գործել սարքի վեբ միջերես և հետևել ծրագրակազմի թարմացման ընթացակարգին՝ հրահանգներին համապատասխան»,- ավելացրել է Գոլիցինան:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ