Հայաստանում և Ուկրաինայում ձերբակալվել են կիբեռխաբեբաներ, որոնք $75 մլն դոլար են աշխատել փրկագին պահանջող ծրագրերով

30 մայիսի, 2024  19:06

Հայաստանում և Ուկրաինայում ձերբակալվել են կիբեռհանցագործներ, որոնք կազմակերպել են բոտնետների Եվրոպայի ամենամեծ ցանցը և գումարներ շորթել Եվրամիության երկրների քաղաքացիներից։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ Եվրոպոլին հղումով, գործողության ընթացքում մեկ զեղծարար է բերման ենթարկվել Հայաստանում, ևս երեքը՝ Ուկրաինայում։ Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մոտ 69 միլիոն եվրո (մոտ 75 միլիոն դոլար) է աշխատել փրկագին պահանջող ծրագրերի բոտեր պարունակող կայքերի վարձակալությունից։

Իրավապահ մարմիններն անջատել են ավելի քան 100 սերվեր և վերահսկողության տակ առել ավելի քան 2000 դոմենային տիրույթ հանցավոր բոտնետներն ապամոնտաժելու համար: Գործողությունը, որն ստացել է Operation Endgame անունը, իրականացվել է ԵՄ մի շարք երկրների, ԱՄՆ-ի և Ուկրաինայի իրավապահ մարմինների մասնակցությամբ և դարձել է խոշորագույն հարվածներից մեկը, որ մինչ օրս հասցվել է կիբեռհանցագործությանը:

Խարդախներն կիրառել են վնասաբեր ծրագրեր, որոնք միանում էին օգտատերերի սարքերին և փրկագին պահանջող ծրագրերի բոտերին թույլ են տվել կառավարել վարակված սարքերը և փրկագին պահանջել դրանց աշխատանքը վերականգնելու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ