Google-ը հնարավորություն է տալիս հեռացնել անձնական տվյալներ պարունակող որոնման արդյունքները

23 սեպտեմբերի, 2022  16:26

Google-ի նոր գործիքը թույլ է տալիս հեշտությամբ հեռացնել որոնման արդյունքները, եթե դրանք պարունակում են են ձեր հասցեն, հեռախոսահամարը կամ անձնական այլ տեղեկություններ, որոնցով ձեզ կարելի է նույնականացնել։

Եթե  որոնման արդյունքներում տեսնում եք էջ ձեր հեռախոսահամարով, տան կամ էլեկտրոնային փոստի հասցեով, կարող եք սեղմել մենյուն (երեք կետ) վերին աջ անկյունում։ Կբացվի «Արդյունքի մասին» վահանակ, որտեղ այժմ ավելացրել են նոր օպցիա՝ «Հեռացնել արդյունքը»։ Եթե արդյունքն իսկապես անձնական տվյալներ է պարունակում, ապա ստուգումից հետո այն կհեռացվի։

google-results-about-you.jpg (66 KB)

Պատճառները, որոնցով կարելի է խնդրել հեռացնել արդյունքը, ներառում են.

  • Այն պարունակում է անձնական կոնտակտային տվյալներ;
  • Այն պարունակում է կոնտակտային տվյալներ՝ վնաս հասցնելու մտադրությամբ;
  • Այն պարունակում է այլ անհատական տեղեկություն;
  • Այն պարունակում է անօրինական տեղեկություն;
  • Այն պարունակում է հնացած տեղեկություն։

Առայժմ նորամուծությունն աշխատում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի սահմանափակ թվով օգտատերերի համար։ Եթե նրանց թվում չեք, կարող եք խնդրել տեղեկությունը հեռացնել հին ձեւով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ