Samsung-ն առաջ է անցել Apple-ից և դարձել սմարթֆոնների վաճառքի առաջատարն աշխարհում

30 մայիսի, 2024  12:19

Հարավկորեական Samsung ընկերությունը սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով այս տարվա առաջին եռամսյակում առաջ է անցել Apple-ից և դարձել առաջատարն աշխարհում, այս մասին տեղեկացնում է Counterpoint Research-ը։

Աղբյուրի համաձայն՝ Apple-ը կարողացել էր առաջատար դիրք գրավել անցյալ տարվա չորրորդ եռամսյակում՝ զբաղեցնելով սմարթֆոնների շուկայի 23%-ը, մինչդեռ Samsung-ը սահմանափակվել է 16%-ով։ Սակայն այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ իրավիճակը փոխվել է․  Samsung-ին բաժին է հասել համաշխարհային վաճառքների 20%-ը, իսկ Apple-ը զիջել է դիրքերը՝ զբաղեցնելով շուկայի 17% մասնաբաժինը։

Դրանից առաջ Samsung-ի մասնաբաժինը անցյալ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում պահպանվում էր 20%-ի սահմաններում, իսկ 2023-ի առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ, հասել էր 22%-ի, ինչի շնորհիվ հարավկորեական արտադրողն առաջատար դիրք էր զբաղեցնում համաշխարհային շուկայում։

Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ Samsung-ին հաջողվել է վաճառել 59,4 մլն սմարթֆոն։ Չնայած Apple-ը վաճառել է 50,5 միլիոն սմարթֆոն, այսինքն՝ տարեկան կտրվածքով վաճառքը կրճատելով 13%-ով, վաճառքի կառուցվածքում iPhone Pro ընտանիքի մոդելների մասնաբաժնի ավելացման պատճառով ընկերությունը սմարթֆոնների վաճառքի միջին գինը բարձրացրել է սեզոնի համար ռեկորդային աստիճանի։

counterpoint_02.jpg (176 KB)

Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակի արդյունքներով՝ ավելի քան 800 դոլար արժողությամբ սմարթֆոնների մոդելներն զբաղեցրել են համաշխարհային շուկայում վաճառքի ծավալների 18%-ը։ Ամեն դեպքում հենց Apple-ի արտադրանքներն են զբաղեցնում ուսումնասիրության ողջ պատմության ընթացքում սմարթֆոնների ամենահայտնի մոդելների տասնյակի կեսը։

Սմարթֆոնների վաճառքից Apple-ի հասույթը նշված ժամանակահատվածում նվազել է 11%-ով, Samsung-ի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 2%-ով, իսկ Xiaomi-ի դեպքում այն աճել է 30%-ով: Ի դեպ, չինական այս ապրանքանիշի արտադրանքը զբաղեցնում է համաշխարհային շուկայի 14%-ը և փաստացի երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ համանուն սմարթֆոնների մատակարարումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 1/3-ով։

Համաշխարհային շուկայում բոլոր ապրանքանիշերի սմարթֆոնների վաճառքից ստացված ընդհանուր հասույթն առաջին եռամսյակում աճել է 7%-ով, իսկ սարքերի վաճառքի ծավալներն աճել են 6%-ով և կազմել 296,9 մլն միավոր։ Ըստ Counterpoint Research-ի՝ ավելի քան 10 արտադրողներ արդեն թողարկել են արհեստական ​​բանականության գործառույթներով սմարթֆոններ, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացվել է ավելի քան 30 մոդել։ Մինչև այս տարվա վերջ դրանք կարող են զբաղեցնել համաշխարհային շուկայի մինչև 11 տոկոսը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ