Samsung Galaxy Watch X-ն առանց վերալիցքավորման կաշխատի մինչև 100 ժամ և կմրցի Apple Watch Ultra-ի հետ

28 մայիսի, 2024  15:32

Ամռանը կայանալիք Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը, ի թիվս այլ սարքերի, կներկայացնի նաև իր պրեմիում դասի, ամուր կառուցվածքով Samsung Galaxy Watch X խելացի ժամացույցը, այս մասին տեղեկացնում է Techmaniacs կայքը՝ հղում անելով հեղինակավոր ինսայդերների, որոնք նախկինում ճշգրիտ տեղեկություն են հրապարակել Samsung-ի տարբեր սարքերի մասին նախքան դրանց պաշտոնական ներկայացումը։

Ըստ կայքի՝ նոր խելացի ժամացույցը կլինի անջրանցիկ և հարմար կլինի սուզվելու համար։ Բացի դրանից՝ այն ավելի երկար կաշխատի առանց վերալիցքավորման․ այդ ժամանակահատվածը կհասնի մինչև 100 ժամի։ Խելացի ժամացույցի գինը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան ընկերության նախկինում թողարկված ժամացույցներինը, քանի որ այս ժամացույցը կմրցի Apple Watch Ultra խելացի ժամացույցի հետ:

Techmaniacs-ի աղբյուրները նաև տեղեկացրել են, որ Samsung Galaxy Unpacked միջոցառումը տեղի կունենա հունիսի 24-ին, ոչ թե հունիսի 10-ին, ինչպես հայտարարվել էր նախորդիվ։ Այս անգամ Samsung-ը կլինի Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավորը և ցանկանում է առավելագույնս օգտագործել նոր սարքերը գովազդելու համար: Ընկերությունը որոշել է, որ օլիմպիական խաղերի մեկնարկից երկու օր առաջ սարքերի մասին հայտարարելը դրանք գովազդելու լավագույն տարբերակն է։

Ըստ աղբյուրի՝ նաև հնարավոր է, որ Samsung-ի նոր մատանին նույնպես ներկայացվի այս միջոցառման ժամանակ և կարող է վաճառվել եվրոպական որոշ երկրներում, սակայն ընկերությունը դեռ պատրաստ չէ այն համաշխարհային շուկա դուրս բերելուն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ