Նոր iPad-ներում Apple-ի տարբերանշանի դիզայնը կարող է փոխվել

28 մայիսի, 2024  17:21

Apple-ի տարբերանշանի դիզայնը նոր iPad-ներում կարող է փոփոխվել: Այս մասին ֆրանսիական Numerama կայքին տված հարցազրույցում ասել է Apple-ի արտադրանքի դիզայներ Մոլի Անդերսոնը։

Նոր պլանշետների վրա կծած խնձորի պատկերով տարբերանշանը կարող է գլխիվայր շրջվել, և այս կերպ այն ավելի ճիշտ կերևա, երբ օգտատերը պլանշետը պահի հորիզոնական դիրքով։

Անդերսոնի խոսքով՝ օգտատերերն iPad-ներն օգտագործում են ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական դիրքով, ուստի Apple-ը դիտարկում է տարբերանշանի դիզայնը փոխելու տարբերակը, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

Առջևի տեսախցիկի և Face ID սենսորների տեղափոխումը iPad-ի վերին մասում արդեն իսկ հեշտացրել է պլանշետի օգտագործումը հորիզոնական դիրքով, հատկապես ստեղնաշարն օգտագործելու ժամանակ: Այնուամենայնիվ, տարբերանշանի գտնվելու վայրը դեռևս կողմնորոշված ​​է սարքի ուղղահայաց օգտագործման համար:

Չնայած այս գաղափարի քննարկմանը՝ պարզ չէ, թե արդյո՞ք տարբերաշնանի փոփոխությունը կներառվի ապագա iPad-ներում, և եթե այո, ապա կոնկրետ երբ դա կարվի:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ