Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 թարմացումը

27 մայիսի, 2024  10:21

Samsung-ի ավելի քան 30 սմարթֆոն և պլանշետ չեն ստանա Android 15 և One UI 7.0 թարմացումները, այս մասին հայտնում է GizmoChina կայքը։

Աղբյուրի համաձայն՝ թարմացումը նախատեսված չէ հետևյալ մոդելների համար՝

(Galaxy S շարք)

  • Galaxy S20 Ultra
  • Galaxy S20+
  • Galaxy S20 FE
  • S շարքի այլ սմարթֆոններ

(Galaxy Z շարք)

  • Galaxy Z Fold 2
  • Galaxy Z Flip 2
  • Z շարքի այլ սմարթֆոններ

 (Galaxy պլանշետներ)

  • Galaxy Tab A8 10.5 (2021)
  • Galaxy Tab A7 Lite
  • Galaxy Tab S7 FE
  • Ավելի հին պլանշետներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը

 (Galaxy A series)

  • Galaxy A72
  • Galaxy A52
  • Galaxy A52 5G
  • Galaxy A52s 5G
  • Galaxy A32
  • Galaxy A32 5G
  • Galaxy A22
  • Galaxy A22 5G
  • Galaxy A13 5G
  • Galaxy A12
  • Galaxy A12 Nacho
  • Galaxy A03
  • Galaxy A03s
  • Galaxy A03 Core
  • Galaxy A02
  • Galaxy A01 Core
  • A շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2021-ը

(Galaxy M series)

  • Galaxy M04
  • Galaxy M13
  • Galaxy M13 5G
  • Galaxy M53 5G
  • Galaxy M33 5G
  • Galaxy M23 5G
  • M շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը

(Galaxy F series)

  • Galaxy F04
  • Galaxy F13
  • Galaxy F23 5G
  • F շարքի հին հեռախոսներ, որոնք թողարկվել են մինչև 2022-ը

Կայքը նշում է, որ սա պաշտոնական ցուցակ չէ, քանի որ Samsung-ը դեռ չի բացահայտել առաջիկա թարմացումների վերաբերյալ իր ճանապարհային քարտեզը: Android 15-ի և One UI 7.0-ի մասին GizmoChina-ի տեղեկությունը հիմնված է Samsung-ի՝ իր սարքերի թարմացման քաղաքականության վրա:

Samsung-ն իր առաջատար սարքերի համար թարմացումներ տրամադրում է միջինը չորս տարի: Այնուամենայնիվ, ընկերությունն արդեն հայտարարել է, որ նոր Galaxy S24 շարքը թարմացումներ կստանա յոթ տարի: Առաջատար պլանշետները թարմացումներ ստանում են չորս տարի, Galaxy A և F սմարթֆոնները՝ երկու տարի, սակայն այս շարքի որոշ մոդելներ ևս թարմացումներ կարող են ստանալ չորս տարի։

Նոր օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, և այն կարող է տարբեր լինել յուրաքանչյուր առանձին մոդելի համար:


 
 
 
 
  • Արխիվ