Երեք տարում Apple-ը $7 մլրդ-ի խարդախ գործարքներ է արգելափակել

20 մայիսի, 2024  18:10

Երեք տարում՝ 2020-2023 թվականներին, Apple-ն ավելի քան 7 մլրդ դոլարի խարդախ գործարքներ է կանխել: Միայն 2023-ին ընկերությունն արգելափակել է 1,8 մլրդ դոլարի կասկածելի վճարումներ:

Ինչպես տեղեկացնում է PhoneArena-ն, այս ընթացքում Apple-ը նաև հրաժարվել է իր առցանց խանութում 1,7 միլիոն հավելվածներ տեղադրելուց, որոնք չեն համապատասխանել գաղտնիության, անվտանգության և բովանդակության չափանիշներին։ Եվս 248,000 հոսթինգի հարցումներ մերժվել են, քանի որ հավելվածները համարվել են սպամ, նմանակել են այլ հավելվածների կամ եղել են ապակողմնորոշող:

Ինչպես նշվում է Apple-ի հրապարակած զեկույցում, օգտատերերին վնաս հասցնելու համար չարագործներն այսօր ակտիվորեն օգտագործում են խաբեության մարտավարություն: Դա անելու համար նրանք, օրինակ, պոտենցիալ վտանգավոր հավելվածները քողարկում են որպես անվնաս:

Անցած տարվա ընթացքում App Review-ն բացահայտել է բազմաթիվ դեպքեր, երբ հավելվածները, որոնք ի սկզբանե ներկայացվում էին որպես անվնաս արտադրանք, օրինակ՝ լուսանկարների խմբագրիչներ կամ հանելուկ խաղեր, իրականում հարթակներ էին անօրինական բովանդակության հեռարձակման, մոլախաղերի կամ վարկային խարդախ ծառայությունների համար:

Apple-ը շարունակում է ակտիվորեն ներդրումներ կատարել App Store առցանց խանութի օգտատերերին պաշտպանելու տեխնոլոգիաներում։ Կորպորացիան պնդում է, որ իր ջանքերն ուղղված են հարթակի բոլոր օգտատերերի համար անվտանգ և ապահով միջավայր ստեղծելուն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ