Խարդախության նոր մեթոդ․ ինչպե՞ս են չարագործները գողանում մարդկանց գումարները

18 մայիսի, 2024  12:37

ՌԴ ՎՏԲ Բանկի մասնագետները ֆինանսական խարդախության նոր սխեմայի մասին են բարձրաձայնում, որն սկսվել է լայնորեն կիրառվել ՌԴ տարածքում։ Չարագործները ներկայանում են որպես բանկի աշխատակիցներ, տուժողին տեղեկացնում են, թե ավարտին է մոտենում քարտի վավերականության ժամկետը և համոզում երկարացնել այն։ Դա անելու համար խաբեբաները պոտենցիալ զոհին ուղարկում են ֆիշինգային ռեսուրս տանող հղում, որի վրա սեղմելուց հետո տուժողի սմարթֆոնում տեղադրվում է վնասակար ծրագիր։

ՎՏԲ-ի մասնագետները պարզել են, որ մեսենջերի օգտատերերը սկսել են նաև զանգեր ստանալ խոշոր բանկերի կեղծ օգտահաշիվներից։ Զրուցակցին ասում են, որ բանկային քարտի պայմանագրի ժամկետը լրանում է և շտապ երկարաձգման կարիք ունի։ Դա անելու համար հարկավոր է թելադրել կոդը, որը կուղարկվի SMS-ի միջոցով, որից հետո խաբեբաները հասանելիություն են ստանում տուժողի օգտահաշվին բանկային հավելվածներում և կարողանում են գումար հանել հաշվից կամ տուժողի անունով վարկ ձևակերպել։

ՎՏԲ-ն նշել է, որ խաբեբաներն արդեն կիրառել են նմանատիպ սխեմաներ՝ առաջարկելով փոխարինել SIM քարտը կամ երկարաձգել պայմանագիրը բջջային օպերատորի հետ։ Բանկի մասնագետները նաև հիշեցրել են, որ 2020-ից բանկերը սկսել են երկարաձգել քարտերի սպասարկումը նույնիսկ ժամկետանց քարտերով։ Օրինակ՝ ՎՏԲ-ն հաճախորդներին քարտեր է տրամադրում 7 տարով, սակայն դրանք գործում են անժամկետ և թարմացման կարիք չունեն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ