Caviar-ը ներկայացրել է շքեղ iPad Pro, որը պատված է 24 կարատ ոսկով․ գինն սկսվում է $12,000-ից

17 մայիսի, 2024  10:21

Ռուսական Caviar ընկերությունը, հայտնի է հարուստ հաճախորդների համար նախատեսված իր էքստրավագանտ սարքերով, թողարկել է սահմանափակ քանակությամբ iPad Pro պլանշետ՝ անսովոր Criss-Cross դիզայնով: Այս մոդելը հիմնված է վերջերս ներկայացված 2024-ի Apple iPad Pro-ի վրա:

iPad Pro Criss-Cross շարքի տարբերակիչ առանձնահատկությունը սարքի հետևի կողմում Desert Eagle Mark XIX ատրճանակներն են՝ խաչաձև դասավորմամբ և ոսկե ծածկույթով: Ըստ Caviar-ի դիզայներների՝ այս պատկերը հղում է անում Deadpool և Wolverine կուլտային բլոկբաստերների կերպարներին, որոնց երկար սպասված միացումը մեկ ֆիլմում տեղի կունենա այս ամառ։

Պլանշետին առնական տեսք հաղորդելու համար ատրճանակների փողերի վրայով անցնում են տիտանե սուր շեղբեր։ Ատրճանակները շրջանակված են 24 կարատանոց ոսկե դրվագազարդերով։ Դրանք հակադրության մեջ են մտնում փայլատ սև PVD տիտանի դրվագազարդերին, որոնք սովորաբար օգտագործվում են շվեյցարական շքեղ ժամացույցներում։

iPad Pro Criss-Cross շարքի թողարկումը խիստ սահմանափակ է, կներկայացվի միայն 99 օրինակ՝ 11 և 13 դյույմ անկյունագծով։ Հիշողության տարբերակները հասանելի են 256 ԳԲ-ից մինչև 2 ՏԲ: Տասնմեկ դյույմանոց մոդելի գինն սկսվում է 12,200 դոլարից, իսկ 13 դյույմանոցը՝ 12,630 դոլարից:

Criss-Cross_1.jpg (116 KB)


 
 
 
 
  • Արխիվ