Bruce and Box նոր խաղում խաղացողները կստանձնեն Բրյուս անունով մերկ տղամարդու կառավարումը: Այնպես է ստացվել, որ Բրյուսը հագուստ չունի, ունի միայն ստվարաթղթե արկղ, որի հետևում թաքնվելով, նա պետք է հասնի տուն՝ խուսափելով իրավապահների հետ հանդիպումներից։ Իսկ դա անելու համար նրան անհրաժեշտ կլինի ժամանակին թաքնվել վանդակում:
Bruce and Box-ը Wataru Nakano ընկերության նոր խաղն է, որն այն ստեղծել է Nintendo Switch հարթակի համար:
«Բրյուսը ծանր վիճակում է. նա կորցրել է ամեն ինչ, նույնիսկ այն հագուստը, որ կրում էր։ Նա ունի միայն ստվարաթղթե մի արկղ, և դուք պետք է օգնեք նրան ապահով տուն հասնել»,- ասվում է խաղի նկարագրությունում։
Խաղի կառավարումն ինքնին յուրահատուկ է. խաղացողին ևս անհրաժեշտ կլինի հատուկ ստվարաթղթե արկղ՝ առանց հատակի, որը նա պետք է հագնի կիսաշրջազգեստի պես և վտանգի դեպքում թաքնվի դրա մեջ, և այդ դեպքում Բրյուսը ևս կթաքնվի իր տուփում: Խաղը կարձագանքի խաղացողի շարժումներին՝ օգտագործելով ինֆրակարմիր տեսախցիկը, որը ներկառուցված է վերահսկիչի մեջ: Դա անելու համար խաղացողը պետք է հեռակառավարման վահանակը տեղադրի իր առջև՝ ծնկներից ցածր մակարդակի վրա:
Նոր խաղն արդեն հասանելի է Nintendo eShop-ում 5,2 դոլարով։
Խաղի թողարկման թրեյլերը կարելի է դիտել ստորև։
ամիս
շաբաթ
օր