WhatsApp-ի դիզայնում արմատական փոփոխություններ են արվել

10 մայիսի, 2024  18:09

Թողարկվել է WhatsApp մեսենջերի բջջային հավելվածի տարբերակների հիմնական թարմացումը: Այն տեղադրելուց հետո Android և iOS սարքերի ծառայությունների օգտատերերը կկարողանան գնահատել թարմացված միջերեսը, որը նախատեսված է հավելվածի հետ փոխգործակցությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։

Նախ պետք է նշել, որ փոխվել է միջերեսի գունապնակը։ Կանաչը դարձել է ավելի ընդգծված, որն օգտագործվում է ծանուցման պատկերակները և կոճակներն ընդգծելու համար: WhatsApp-ի Android տարբերակում ավելի կտրուկ փոփոխություններ կան. նավիգացիոն պանելը տեղափոխվել է էկրանի ներքևի հատված, ինչի արդյունքում հավելվածն ավելի է նմանվում iOS տարբերակին:

Ինչ վերաբերում է մուգ ռեժիմին, WhatsApp-ը նշել է, որ գունապնակի փոփոխությունը կապահովի կոնտրաստի ավելի բարձր մակարդակ և ավելի հարուստ մուգ երանգներ՝ «նվազեցնելու աչքերի լարվածությունը ցածր լուսավորության պայմաններում»: Մշակողները նշում են, որ օգտատերերը ցանկացել են, որպեսզի հավելվածն ունենա «ավելի մութ ռեժիմ», ուստի այն ներդրվել է հավելվածում։

whatsapp interface.jpg (124 KB)

Մշակողների տարածած հաղորդագրությունում նշվում է, որ իրենք ձգտում են WhatsApp-ը դարձնել պարզ և հուսալի հավելված, որտեղ օգտատերերի տվյալները կմնան գաղտնի և պաշտպանված։ Հավելվածի դիզայնը փոխվել է, որպեսզի օգտվողների համար ավելի հարմար լինի միմյանց հետ շփվելը: Նպատակներից մեկը, որ իրենց առջև դնում են հավելվածի մշակողները, WhatsApp-ը շփման համար հնարավորինս հարմար լինի դարձնելն է, և մշակողները ձգտում են հետևել այդ նպատակի իրագործմանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ