Խաբեության նոր սխեմա․ ինչպե՞ս են գողանում Telegram-ի օգտահաշիվները

29 ապրիլի, 2024  20:12

Ռուսաստանում չարագործները Telegram-ի օգտահաշիվները գողանալու նոր սխեմա են կիրառում։ Նրանք ներկայանում են որպես Telegram-ի «տեխնիկական աջակցության» աշխատող, օգտատերերին մոլորեցնելով՝ հասանելիություն են ստանում նրանց օգտահաշիվներին և գողանում դրանք։ Ինչպես տեղեկացնում է ռուսական «Պրայմ» գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) KB-1 «Տեղեկատվության պաշտպանություն» ամբիոնի դասախոս Վասիլի Շուտովը։

Նա պատմել է, թե ինչպես է գործում սխեման։ Սովորաբար օգտատերը հաղորդագրություն է ստանում մեսենջերի ենթադրաբար տեխնիկական աջակցության աշխատակցից, որն ասում է, թե օգտահաշիվը ջնջելու դիմում է ստացել և առաջարկում է, որպեսզի օգտատերն անցնի իր տրամադրած հղումով և մուտքագրի անձնական տվյալները և անվտանգության կոդը: Սա թույլ է տալիս հասանելիություն ստանալ զոհի օգտահաշվին և նամակագրությանը:

Փորձագետը հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է միացնել երկգործոն նույնականացման գործառույթը։ Բացի դրանից՝ ցանկացած կասկածելի հաղորդագրության պետք է զգուշությամբ վերաբերվել։

Ավելի վաղ մասնագետները պատմել էին, որ ծնողների կողմից երեխաների լուսանկարների, տեսանյութերի և այլ կենսաչափական տվյալների հրապարակումը կարող է օգտագործվել չարագործների և խաբեբաների կողմից:

Positive Technologies-ի հետազոտական ​​խմբի վերլուծաբան Յանա Յուրակովան օրինակ էր բերել, թե ինչպես կարող են հարձակվողներն օգտագործել լրացուցիչ տեղեկությունները։ Օրինակ՝ հանցագործը կարող է սոցցանցում հրապարակված տեսանյութից վերցնել երեխայի ձայնի նմուշը և ստեղծել աուդիո ֆայլ, որտեղ նույն երեխայի ձայնով արհեստական բանականությունը կկարդա փրկագնի մասին գրությունը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ