Պավել Դուրովը հարցազրույց է տվել Թակեր Կարլսոնին. 3 ժամ տևած հարցազրույցից վերջնական տարբերակում ներառվել է մեկ ժամից պակաս

17 ապրիլի, 2024  10:12

Telegram-ի ստեղծող Պավել Դուրովը երկար հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին։ Հարցազրույցն ի սկզբանե տևել է երեք ժամ, որից մեկ ժամից էլ քիչ է ներառվել վերջնական տարբերակում։

«Որպես քաղաքականապես չեզոք հարթակի ղեկավար՝ իմ պարտականությունն է շփվել տարբեր քաղաքական հայացքներ ներկայացնող լրագրողների հետ։ Փետրվարին ես 3 ժամ տևողությամբ հարցազրույց տվեցի մի լիբերալ լրագրողի։ Այդ նույն օրը ես խոսեցի Թակեր Կառլսոնի հետ, ով հայտնի պահպանողական է: Այս կերպ ես կարող եմ ազնիվ մնալ ողջ լսարանի հետ և բոլորին պատմել Telegram-ի պատմությունը:

Թաքերի հետ հարցազրույցը կհրապարակվի շատ շուտով։ Այն լինելու է վիդեո ֆորմատով, որն ինձ համար շատ հազվադեպ է, այնպես որ անպայման դիտեք»,- ահա թե ինչ է այս մասին գրել ինքը՝ Դուրովը։

Հարցազրույցը հրապարակվել է մոտ 7 ժամ առաջ, և այս ընթացքում այն ​​արդեն դիտել է ավելի քան 430 հազար մարդ։

Հարցազրույցում Դուրովը նշել է, որ Telegram-ի օգտատերերի թիվը մեկ տարում կարող է հասնել միլիարդի։ Նա նաև կասկածի տակ է դրել ԱՄՆ-ում մշակված հարթակների անվտանգությունը, խոսել է ՀԴԲ-ի կողմից իր նկատմամբ ցուցաբերվող չափազանց մեծ ուշադրության և այն մասին, թե ինչպես են ամերիկյան հետախուզական ծառայությունները փորձել հավաքագրել իր տեխնիկական աշխատակցին։ Նա նաև պատմել է, թե ինչպես են ԱՄՆ-ում փողոցում հարձակվել իր վրա, ինչպես է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փորձել կրկնօրինակել իր գաղափարները և ինչպես են նրանք երկուսն էլ ստել իրենց ծրագրերի մասին։

Հարցազրույցն (անգլերեն) կարելի է դիտել այստեղ.

Համացանցում հայտնվել է նաև ռուսերեն թարգմանություն.


 
 
 
 
  • Արխիվ