Ինչպե՞ս են չարագործները Facebook-ն օգտագործելով գողանում օգտատերերի տվյալները՝ առաջարկելով ԱԲ ծառայություններ

9 ապրիլի, 2024  21:05

Bitdefender ընկերության անվտանգության հետազոտողները պարզել են, որ հաքերներն օգտագործում են Facebook-ի կոտրված օգտահաշիվները՝ օգտատերերի տվյալները գողանալու համար: Պրոֆիլները քողարկվում են որպես արհեստական ​բանականության (ԱԲ) հայտնի ծառայությունների պաշտոնական էջեր, որոնցով ֆիշինգային գովազդ են տարածքում։

Նախ՝ հաքերները գողանում են Facebook-ի հանրահայտ օգտահաշիվները և սկսում են դրանք ներկայացնել Midjourney, Sora և DALL-E նեյրոնային ցանցերի պրոֆիլների ներքո: Այնուհետև այդ օգտաշիվները լցնում են բովանդակությամբ, և սոցցանցում գովազդային արշավ սկսում։

Գովազդներում օգտատերերին խոստանում են հասանելիություն տրամադրել ԱԲ գործառույթների փորձնական հնարավորություններին, սակայն նշում են, որ դրա համար հարկավոր է սարքի վրա լրացուցիչ ծրագիր տեղադրել։ Եվ հենց այդ պահին օգտատերերին հղումներ են տալիս՝ ներբեռնելու վնասակար ծրագրեր, այդ թվում՝ Rilide, Vidar, IceRAT և Nova, որոնք գողանում են օգտատիրոջ տվյալները:

Հետազոտողները նշում են, որ թեև ֆեյսբուքյան պրոֆիլները չեն ունեցել կապույտ ստուգանիշ, հարձակվողներին հաջողվել է մոլորեցնել բազմաթիվ օգտատերերի։ Ամենահայտնի կեղծ օգտահաշիվը, որը Facebook-ի մոդերատորներն արգելափակել են, ունեցել է 1,2 միլիոն հետևորդ։


 
 
 
 
  • Արխիվ