WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել

5 ապրիլի, 2024  15:12

iPhone-ի համար WhatsApp մեսենջերի բետա տարբերակում հայտնաբերվել է Picture-in-Picture գործառույթը, որը թույլ է տալիս տեսանյութերը դիտել փոքր պատուհանում։ Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։

Նորամուծությունը նկատել են iOS օպերացիոն համակարգի համար WhatsApp-ի 24.7.10.73 տարբերակում։ Նրանք, ովքեր տեղադրել են հավելվածի բետա տարբերակը TestFlight ծառայության միջոցով, YouTube-ից և Instagram-ից WhatsApp-ին ուղարկված տեսանյութերը կարող են դիտել լողացող պատուհանի ռեժիմում։ Հետագայում գործառույթը կաշխատի նաև վիդեո ֆայլերի հետ, որոնք վերբեռնվում են անմիջապես մեսենջերում։

Առայժմ գործառույթը սահմանափակում է տեսանյութի դիտումը միայն հավելվածի ներսում. PC համակարգչում այն բացելու կամ մեկ այլ հավելված բացելու դեպքում տեսանյութով պատուհանը փակվում է: Ակնկալվում է, որ դա ապագայում կշտկվի, ինչը թույլ կտա օգտագործել սմարթֆոնի բոլոր գործառույթները՝ միաժամանակ շարունակելով դիտել տեսանյութը։

Տեսանյութեր դիտելու համար նախատեսված Picture-in-Picture նոր գործառույթը ներկայումս մշակման փուլում է և հասանելի է բացառապես բետա թեստավորման շրջանակում: Թե կոնկրետ երբ նորամուծությունը կաշխատի WhatsApp-ի բոլոր օգտատերերի համար, չի հաղորդվում։


 
 
 
 
  • Արխիվ