Google-ը կգործարկի ծառայություն, որով հնարավոր կլինի գտնել կորած սարքերը, նույնիսկ եթե դրանք միացված չեն համացանցին

5 ապրիլի, 2024  11:45

Google Find My Device ցանցը, որի մասին հայտարարվել էր անցած տարի, կգործարկվի առաջիկա օրերին և օգտատերերին կօգնի գտնել իրենց կորած սմարթֆոններ, անլար ականջակալները և այլ սարքեր՝ օգտագործելով մոտակայքում գտնվող հսկայական թվով այլ Android սարքեր:

Նոր Find My Device ցանցը կկարողանա որոշել սմարթֆոնի գտնվելու վայրը նույնիսկ եթե այն միացված չէ համացանցին։ Այն նաև կօգնի գտնել այն սարքերը, որոնք ունեն Fast Pair աջակցություն, նույնիսկ եթե դրանք միացված չեն որևէ սարքի:

Բետա փորձարկողներին ուղղված նամակում Google-ը նշել է, որ ցանցը կգործարկվի «երեք օրից», որը, ամենայն հավանականությամբ, կլինի ապրիլի 8-ին՝ այս ծառայության մասին հայտարարությունից գրեթե մեկ տարի անց:

Այս ուշացումը պայմանավորված է նրանով, որ Google-ը և Apple-ը համատեղ մշակել են արդյունաբերական ստանդարտ, որը թույլ չի տալիս չարամտորեն հետևել այլ մարդկանց տեղաշարժին, ինչպես եղավ AirTag-ի հետ, որը թողարկվեց Apple-ի կողմից 2021-ին: Նույն պաշտպանությունը կհայտնվի iOS 17.5-ում:


 
 
 
 
  • Արխիվ