Apple ընկերությունը պատրաստվում է իր նոր պլանշետային համակարգիչներ iPad Pro-ն և iPad Air-ը ներկայացնել մայիսի սկզբին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ըստ որոնց՝ «Apple-ի արտասահմանյան մատակարարներն ավելացնում են նոր սարքերի արտադրությունը»։
Ըստ Bloomberg-ի՝ Apple-ը հույս ունի նորացված iPad մոդելները թողարկել «մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ»: Այնուամենայնիվ, ընկերությունը դեռ գտնվում է նոր սարքերի համար թարմացված ծրագրային ապահովման վերջին շտկումներն անելու գործընթացում:
Առաջիկայում թողարկվելիք iPad Pro մոդելում ներառված նոր OLED էկրանը նույնպես դժվարություններ է ստեղծել արտադրողի համար։ «Վերջին մոդելների էկրանները պահանջում են արտադրության տարբեր տեխնիկայի կիրառում, ինչը հանգեցնում է ուշացման»,- գրում է Bloomberg-ը։
Սպասվում է, որ նոր iPad Pro-ն կունենա OLED էկրաններ, շատ ավելի բարակ կլինի, քան իր նախորդները և կհամալրվի նոր Apple M3 պրոցեսորով։ Թարմացված պլանշետի հետ մեկտեղ ընկերությունը կներկայացնի նաև նոր Magic Keyboard և Apple Pencil նորացված ստիլուսը: Իր հերթին iPad Air-ն առաջին անգամ կստանա 12,9 դյույմանոց էկրան։
ամիս
շաբաթ
օր