Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

15 նոյեմբերի, 2022  17:50

Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում ինտերնետ կապի առնվազն երկու օպերատորի մոտ առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։

«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար», - ասվում է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Ucom» ընկերության մամուլի ծառայության բաժնից ևս NEWS.am Tech-ին տեղեկացրին, որ Եվրոպական ուղղությամբ կապուղիների վթարի հետեւանքով Հայաստանում «Ucom» ընկերության որոշ ծառայությունների մոտ տեղի են ունենում ընդհատումներ։

«Վնասվել է երկու խոշոր մալուխ։ Այժմ մեր գործընկերներն աշխատում են դրանց վերականգնման ուղղությամբ», - նշեցին ընկերությունից։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ