Android 15-ը սմարթֆոնների համար արբանյակային ռոումինգի աջակցություն կունենա

22 մարտի, 2024  16:09

Google-ի Android 15 օպերացիոն համակարգը սմարթֆոնների համար արբանյակային ռոումինգի աջակցության գործառույթ կունենա, այս մասին տեղեկացնում է Pcmag.com-ը՝ նշելով, որ սա, իհարկե, Android 15-ի միակ նորությունը չէ։

Այդ մասին է վկայում «արբանյակի միջոցով ավտոմատ միացման» մասին ծանուցումը, որը ենթադրում է, որը սմարթֆոնն անցում կկատարի տարբեր պրովայդերների արբանյակային ցանցերի միջև՝ երկրագնդի բոլոր հատվածներում կապը պահպանելու համար։

Որոշ սմարթֆոններ ներկայումս ունեն արբանյակային ցանցի միջոցով միայն շտապ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու աջակցություն, մինչդեռ մյուսներն արդեն թույլ են տալիս ավելի բարդ տվյալների փոխանակում որոշակի արագությամբ:

Համապատասխանաբար, այժմ Android 15 տարբերակի թարմացումն ստանալուց հետո օգտատերերը կկարողանան անցնել այն արբանյակային ցանցերին, որոնք ապահովում են կապը որոշակի տարածաշրջանի լավագույն պարամետրերով։ Թերևս դա կհանգեցնի որոշ լրացուցիչ ծախսերի, բայց կապի այս տեսակը սովորաբար օգտագործվում է արտակարգ իրավիճակներում, երբ նյութական ծախսերը երկրորդ պլան են մղվում:

Android 15-ում նաև կընդլայնվի PDաF ձևաչափով փաստաթղթերի հետ աշխատելու ֆունկցիոնալությունը: Որոնումը, տեքստային հատվածների ընտրությունը և ծանոթագրությունը, որոնք արդեն ծանոթ են այս ձևաչափով հավելվածների աշխատասեղանի տարբերակների օգտատերերին, հասանելի կդառնան Android 15-ում:

Ի թիվս այլ նորարարությունների, հարկ է նշել սմարթֆոնների «արտաքին էկրանապահիչների» աջակցությունը ծալովի էկրանով սմարթֆոնների համար, որի արտաքին մասը տեսանելի է մնում օգտագործողի համար: Այստեղ կարող է հատկացվել հատուկ տարածք՝ ամենակարևոր ծանուցումները ցուցադրելու համար:


 
 
 
 
  • Արխիվ