Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվը հայտնի է. ի՞նչ ցույց կտան մեզ

19 մարտի, 2024  10:19

Apple-ի գարնանային շնորհանդեսի ստույգ ամսաթիվն արդեն հայտնի է՝ այն կկայանա 2024 թվականի մարտի 26-ին, ինչպես հաղորդում է MacRumors-ը՝ վկայակոչելով չինական Instant Digital-ի ինսայդերին։ Նույն ամսաթիվը տրել է նաեւ չինական IT Home հրատարակությունը:

Display Supply Chain Consultants վերլուծական ֆիրմայի տնօրեն և ինսայդեր Ռոս Յանգն իր հերթին նշել է, որ իր տվյալներով Apple-ի նոր պլանշետների թողարկումը տեղի կունենա ապրիլին։ Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է վերը նշված տեղեկատվությունը, քանի որ Apple-ի սարքերի անոնսի և թողարկման միջև սովորաբար անցնում է մի քանի շաբաթ։

Միջոցառման և դրա ձևաչափի մասին մանրամասներ դեռ չկան։ Հնարավոր է՝ սա կլինի ոչ թե ուղիղ եթեր, այլ նախապես ձայնագրված տեսահոլովակի հրապարակում։

Ի՞նչ ցույց կտան մեզ Apple-ի շնորհանդեսին

Ակնկալվում է, որ միջոցառմանը Apple-ը կներկայացնի նոր iPad Air և iPad Pro մոդելները:

Ըստ լուրերի՝ նոր iPad Air-ը հասանելի կլինի 10,9 և 12,9 դյույմ տրամագծով դիսփլեյներով։ Տեղեկություններ կան, որ iPad Air-ը նաեւ կանցնի ավելի արդյունավետ Apple M2 չիպի։ 2024 թվականի iPad Air-ը կստանա նաև ֆրոնտալ նոր տեսախցիկ, որը տեղակայված է առջևի աջ շերտի կենտրոնում, ինչը թույլ կտա տեսախցիկը ավելի հարմար օգտագործել սարքի այսպես կոչված «ալբոմային» (լանդշաֆտային) կողմնորոշման մեջ:

Խոսվում է, որ նոր iPad Pro-ն կունենա 11 և 13 դյույմանոց էկրաններ: Ակնկալվում է, որ դրանք կլինեն Apple-ի առաջին պլանշետները OLED մատրիցներով: Ճիշտ է, դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի պլանշետների արժեքի ավելացման, հատկապես, եթե նրանք նաև ստանան վերջին M3 չիպերը։ Հնարավոր է, որ այս մոդելը եւս նոր տեսախցիկ ստանա լանդշաֆտային կողմնորոշման մեջ օգտագործելու համար։

Բացառված չէ, որ միջոցառմանը կներկայացվի նաև նոր MacBook Air-ը. ընկերությունը կցուցադրի 13 և 16 դյույմ անկյունագծով մոդելներ՝ նորագույն M3 չիպով, և դրանց դիզայնը առանձնապես չի փոխվի։ Նոթբուքները կարող են նաև ստանալ Wi-Fi 6E աջակցություն: Սակայն հնարավոր է, որ դրանց հայտարարությունը տեղի ունենա ոչ թե մարտի 26-ին, այլ մեկ այլ օր։


 
 
 
 
  • Արխիվ