Տարեսկզբից միայն երկու ամիս է անցել, իսկ ASUS-ի նոր խաղային նոթբուքն արդեն հասցրել է գրավել փորձառու գեյմերների ուշադրությունը։ Ընկերությունը որոշել է գերազանցել իրեն և ներկայացրել է ավելի բարակ և թեթև ROG Zephyrus G16 խաղային նոթբուքը:
«Երազել չվախեցողների համար» կարգախոսով շնորհանդեսն անցել է CES® 2024-ի տեխնոլոգիական նորարությունների ցուցահանդեսի շրջանակներում, որը տեղի է ունենում Լաս Վեգասում Ամանորից անմիջապես հետո։ Նոր մոդելը ներառված է գերհզոր և թեթև ROG Zephyrus խաղային նոթբուքերի նորացված շարքում։ Բացի դրանից, սա շարքի առաջին նոթբուքն է, որը ստացել է ROG Nebula OLED խաղային մատրիցա։
NEWS.am Tech-ում որոշեցինք դիտարկել բոլոր պարամետրերն ու հասկանալ, թե ինչով է տարբերվում նոր Zephyrus G16-ը (GU605) նախորդ մոդելներից։
Ընկերությունն առաջին հերթին շեշտը դնում է ASUS-ի խաղային ապրանքանիշի՝ «Republic of Gamers» շարքի նոր նոթբուքի ունիվերսալության և բարձր արտադրողականության վրա: Այն հաջողությամբ կատարում է առօրյա առաջադրանքները նորմալ սցենարներում և չի ձախողվում շատ ռեսուրսներ պահանջող ինտենսիվ խաղերում և նեղ պրոֆիլային հավելվածներում աշխատելու ընթացքում: Եկեք մանրամասն ուսումնասիրենք հիմնական պարամետրերը:
Պրոցեսոր |
Intel® Core™ Ultra 9 185H (14 միջուկ, արհետական բանականության ալգորիթմերով նեյրոպրոցեսոր՝ 11 TOP արտադրողականությամբ) |
Գրաֆիկա |
Նոթբուքերի համար վիդեոքարտ NVIDIA® GeForce RTX™ 4090 Մաքսիմալ տերմոփաթեթ – 115 Վտ (Dynamic Boost տեխնոլոգիայով) |
Օպերացիոն համակարգ |
Windows 11 Pro |
Դիսփլեյ |
16 դյույմ, ROG Nebula, OLED, 2.5K (2560 x 1600), 240 Հց/ 0,2 մվ, 100% DCI-P3, G-SYNC® աջակցություն VESA DisplayHDR™ True Black 500 սերտիֆիկացում Pantone® Validated, Delta E[i] <1 սերտիֆիկացում Dolby Vision® |
Օպերատիվ հիշողություն |
Մինչև 32 ԳԲ օպերատիվ հիշողություն LPDDR5X-7467 ՄՀց (ներկառուցված) |
Կուտակիչներ |
Մինչև 4 ՏԲ տարողությամբ 2280 կոշտ կուտակիչ (2 ՏԲ + 2 ՏԲ) M.2 PCIe® ինտերֆեյսով |
Ստեղնաշար |
RGB-լուսավորության 1 գոտի |
Աուդիո համակարգ |
Ստերիո բարձրախոսներ Ինտելեկտուալ ուժեղացուցիչ Dolby Atmos® Hi-Res Audio Երկկողմանի աղմուկի չեղարկման ինտելեկտուալ համակարգ |
WiFi / Bluetooth |
WiFi 6E (802.11ax) Bluetooth® v5.3 |
Մուտքային/ելքային միակցիչներ |
1 x Thunderbolt™ 4 1 x աուդիո միակցիչ |
Մարտկոց |
90 Վտ-ժ |
Չափեր |
35,4 x 24,6 x 1,49 ~ 1,74 սմ |
Քաշ |
1,85 կգ |
Ինչպես երևում է այս պարամետրերից, արտադրողներին հաջողվել է հասնել այն բանին, որ նոթբուքը՝ բարձրակարգ գրաֆիկական արտադրողականության պարամետրերի հետ մեկտեղ կշռի 2 կիլոգրամից պակաս: Այս մասին մանրամասն կխոսենք ավելի ուշ, բայց այժմ եկեք հերթականությամբ ուսումնասիրենք հիմնական պարամետրերն ավելի մանրամասն:
Առաջինը, ինչը գրավում է մեր ուշադրությունը լակոնիկ, միաձույլ ալյումինե կորպուսն է՝ առանց ավելորդ էլեմենտների։ Ամեն ինչ հնարավորինս ժամանակակից, կոմպակտ և էսթետիկ է: Ամենաբարձր որակի նյութերը և նոր գույնը՝ Platinum White-ը, էլեգանտ և թանկ տեսք են հաղորդում: Սակայն, նոթբուքը հասանելի է նաև մուգ մոխրագույն գույնով (Eclipse Grey):
Բնականաբար, դիզայնի հիմնական տարբերությունը նախորդ սարքերից կափարիչի վրա գտնվող «կայծակն է»։ 2023 թվականի Zephyrus-ի վրա AniMe Matrix LED-ի փոխարեն արտադրողները ներկայացրել են «Slash Lighting» լուսավոր անկյունագիծը: Դուք կարող եք հարմարեցնել այն՝ ընտրելով լուսային էֆեկտներ ձեր կարիքներին համապատասխան, բայց ամենակարևորը, եթե այն հանկարծակի խանգարի, կարող եք պարզապես անջատել անկյունագծային լույսը:
Բարձրախոսներն ավելի մեծ են, քան նախորդ մոդելների դեպքում, ինչը հատկապես կուրախացնի ձայնային էֆեկտների սիրահար գեյմերներին: Ստեղները նույնպես փոխվել են․ դրանք նկատելիորեն ավելի մեծ են դարձել։ Մուտքային և ելքային միակցիչները տեղադրված են նոթբուքի երկու կողմում, իսկ հետևի մասը հովացման համար է: Նոր դիզայնն արված է այնպես, որ օդափոխման անցքերից տաք օդը չհասնի OLED էկրանին և չվնասի։
Նոր Zephyrus G16-ի հաստությունը ընդամենը 14,9 մմ է (2023 թվականի մոդելի 19,9 մմ-ի համեմատ): Չնայած քաշը միշտ կախված է կոնֆիգուրացիայից, բազային մոդելը կշռում է ընդամենը 1,85 կգ: Այսպիսով, ASUS-ը շարունակում է կատարելագործել իր խաղային նոթբուքերը՝ շեշտը դնելով կոմպակտության վրա:
2024 թվականին անհնար է պատկերացնել որևէ սարք, որում չեն օգտագործվում առաջադեմ AI տեխնոլոգիաները։ Նոր Zephyrus-ը բացառություն չէ: Այսպիսով, առավելագույն կոնֆիգուրացիան ներառում է Intel Core™ Ultra 9 185H նեյրոնային պրոցեսորը, որը հագեցած է արհեստական բանականության ալգորիթմներով՝ 11 TOP արտոդրողականությամբ: NVIDIA® GeForce RTX™ 4090 նոութբուքի գրաֆիկական քարտի հետ միասին այն ապահովում է բարձրակարգ գրաֆիկա ինչպես խաղերում, այնպես էլ ստեղծագործական հավելվածներում:
Առանձնահատկությունների առումով նոր Zephyrus մոդելն աջակցում է Omniverse®-ին՝ 3D պատկերներ ստեղծելու հարթակին, ինչպես նաև Stable Diffusion նեյրոնային ցանցին՝ հենց նոթբուքում պատկերների գեներացիայի համար: Այսպիսով, ռենդերինգն արագանում է նույնիսկ ամենաշատ ռեսուրսներ պահանջող առաջադրանքները կատարելիս:
Zenbook-ում և ASUS-ի այլ սարքերում բարձրորակ OLED էկրանների օգտագործումը նորություն չէ: Այնուամենայնիվ, այս դեպքում սա առաջին ROG խաղային սարքն է ROG Nebula OLED մատրիցայով, անհավանական պիքսելային խտությամբ 2.5K կետայնությամբ և 240 Հց թարմացման արագությամբ։ Ի՞նչի համար է սա կարևոր: Խաղացողները ստանում են հստակ և ճշգրիտ վերարտադրում ամենաինտենսիվ խաղերում:
Բացի դրանից, OLED-ը հայտնի է իր առավելագույն արագ արձագանքման ժամանակով և անհավատալի ցայտագունության հարաբերակցությամբ: Գեյմերների համար կարևոր գործոն է նաև շարժվող օբյեկտների ցուցադրման հստակությունը, ինչը այս դեպքում հնարավոր է դառնում G-SYNC տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ։ Արդյունքում, խաղալու ընթացքում պատկերը չի «դողում» և չկան այլ տեսողական արտեֆակտներ, քանի որ գրաֆիկայի արագությունը համապատասխանում է էկրանի թարմացման արագությանը:
ROG Nebula-ի 16:10 հարաբերակցությամբ էկրանն ունի 1,000,000:1 ցայտագունություն վառ և հստակ պատկեր ունենալու համար: Ինչպես ASUS-ի մյուս պրոդուկտների դեպքում, Zephyrus-ի էկրանն ունի VESA DisplayHDR™ True Black 500 սերտիֆիկացիա, ինչը նշանակում է, որ խաղացողները կարող են վայելել ավելի խորը սև գույնի երանգները նույնիսկ մուգ ֆոնով խաղեր խաղալիս:
Մեկ այլ կարևոր գործոն է Low Blue Light սերտիֆիկացիան։ Այսինքն, էկրանն ավելի քիչ կապույտ լույս է արձակում, ինչը չի հանգեցնում աչքերի հոգնածությանը:
Գեյմերի համար նոթբուքն այն սարքն է, որը պետք է դիմակայի «գերծանրաբեռնվածությանը»: ASUS-ը մշտապես բարելավում է իր հովացման համակարգը: Նոր սարքն օգտագործում է 2-րդ սերնդի Arc Flow օդափոխիչներ՝ կոր շեղբերով և կենտրոնական պրոցեսորի համար բարձր արդյունավետություն ունեցող հեղուկ մետաղյա ջերմային ինտերֆեյսով: Ինչպես մյուս ROG շարքի սարքերը, այս նոթբուքն էլ ունի երրորդ օդափոխիչ, որը տաք օդը հեռացնում է գրաֆիկական պրոցեսորից:
NVIDIA GeForce RTX 4080 կամ NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկական քարտերով կոնֆիգուրացիայի դեպքում, հովացման համակարգը լրացուցիչ օգնություն է պահանջում: Այս կոնֆիգուրացիաներում Zephyrus G16-ում համատեղված են երկակի օդափոխիչները և եզակի գոլորշեցման խցիկը՝ պլատաներից ու չիպերից ջերմության էլ ավելի արդյունավետ հեռացման համար:
Նոթբուքի յուրաքանչյուր օգտատեր երազում է, որ իր սարքի լիցքավորումը մաքսիմալ արագ լինի։ Այս սարքը սնուցում է 90 Վտ-ժ մարտկոցը, ինչը նշանակում է, որ լիարժեք լիցքավորումը սովորաբար տևում է ոչ ավելի, քան 1,5 ժամ: Ըստ արտադրողների՝ նոթբուքը լիցքավորվում է 0-ից 50% ընդամենը 30 րոպեում։
Ինչ վերաբերում է ձայնին, ապա նոր նոթբուքը գերազանցեց բոլոր սպասելիքները՝ ձայնն ավելի բարձր է 47%-ով, բասի ստորին սահմանը 100 Հց է։ Հիմա ձեր սիրած խաղերի ձայնն էլ ավելի հստակ կլինի ցածր հաճախականությամբ բարելավված բարձրախոսների շնորհիվ:
Ո՞ւմ համար է նախատեսված նոր ROG Zephyrus G16-ը: Առաջին հերթին, խաղացողների, ովքեր կարիք ունեն հիանալի OLED էկրանի՝ մանրամասն, իրատեսական պատկերով և հիանալի ձայնով: Երկրորդը, դիզայներների կամ վիդեոխմբագիրների, ովքեր իրականացնում են ինտենսիվ ռեսուրսային առաջադրանքներ:
ASUS-ը հավատարիմ է մնում իր հայեցակարգին. ժամանակակից խաղային նոթբուքը չպետք է լինի ծանրաշարժ սարք: Խաղային նոթբուքն արդյունավետ, հզոր, բայց թեթև և շարժական սարք է, որը կարող եք ամենուր տանել ձեզ հետ: Նոր ROG Zephyrus G16-ը լիովին համապատասխանում է այս չափանիշներին:
ամիս
շաբաթ
օր