Chrome-ն արդյունավետ որոնման նոր գործառույթներ ունի, որոնք գործում են նույնիսկ թույլ կապի դեպքում

1 մարտի, 2024  20:17

Google-ը նոր գործառույթներ է ներկայացրել Chrome դիտարկչի համար, որոնց նպատակն է տեղեկության որոնման գործընթացն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձնել օգտատերերի համար նույնիսկ թույլ ինտերնետ կապի դեպքում։ Այս թարմացումները գործարկվում են ինչպես iOS-ի և Android-ի բջջային, այնպես էլ դիտարկչի աշխատասեղանի տարբերակում՝ առաջարկելով որոնման բարելավված մեխանիզմներ:

Հիմնական նորամուծություններից մեկն այլ օգտատերերի հարցումների հիման վրա որոնման առաջարկների ինտեգրումն է Chrome-ի աշխատասեղանի տարբերակում: Այժմ, երբ օգտատերը գրում է որոնվող բառերը, դիտարկիչը ոչ միայն առաջարկում է ավտոմատ լրացնել դրանք՝ հիմնվելով տվյալ դիտարկչի որոնման պատմության վրա, այլև լրացումը կատարում է այն տարածված հարցումների հիման վրա, որոնք արտացոլում են որոնման համակարգի ընդհանուր միտումները: Սա ընդլայնում է որոնման հորիզոնները՝ օգտվողին տրամադրելով հնարավոր հետաքրքրության թեմաների ավելի լայն շրջանակ:

chrome 1.jpg (82 KB)

Chrome-ի բջջային տարբերակներում զգալի առաջընթաց է պատկերների ներդրումը՝ որպես որոնմանն ուղեկցող նյութ: Նախկինում դիտարկիչը որոնման արդյունքում ցուցադրում էր պատկերներ միայն կոնկրետ հարցումների համար, օրինակ՝ «Isanti ճաշասեղանի» կոնկրետ ճաշասեղանի մոդելը: Այժմ նույնիսկ ավելի ընդհանուր հարցումներն են ուղեկցվում նկարով, ինչը որոնումը դարձնում է ոչ միայն ավելի տեղեկատվական, այլև ինտուիտիվ:

Ամենահետաքրքիր գործառույթը ինտերնետ վատ կապի պայմաններում Chrome-ի բջջային տարբերակների որոնման օպտիմալացումն է: Google-ը պնդում է, որ սարքի բարելավված հնարավորությունների շնորհիվ որոնումը կաշխատի նույնիսկ վատ ինտերնետի դեպքում։ Թեև ընկերությունը տեխնիկական մանրամասներ չի հայտնում, ենթադրում է, որ որոնումն այժմ պահանջում է ընդամենը նվազագույն կապ, ինչը զգալի առավելություն է անկայուն ինտերնետի պայմաններում։

Վերոնշյալ թարմացումներն արդեն հասանելի են օգտատերերին:

chrome 2.jpg (108 KB) 


 
 
 
 
  • Արխիվ