Հայտնի է, թե որն է MWC 2024 ցուցահանդեսի լավագույն սմարթֆոն ճանաչվել

29 փետրվարի, 2024  17:28

Բարսելոնայում փետրվարի 26-29-ը անցկացված MWC 2024 միջազգային ցուցահանդեսի «Լավագույն սմարթֆոն» անվանակարգի մրցանակն ստացել է Google-ը՝ իր Pixel 8 սմարթֆոնի համար։ Այս մասին հայտնում է 9to5Google կայքը։

Pixel 8 սմարթֆոնը հաղթել է իր մրցակիցներին, այդ թվում՝ iPhone 15 Pro-ին, Samsung Galaxy S23-ին և Z Flip 5-ին, ինչպես նաև ծալովի OnePlus Open-ին: Համաձայն MWC կայքի մրցանակի նկարագրության՝ «Լավագույն սմարթֆոնը» սարք է, որը ցուցադրում է նորարարության և կատարողականության բարձր մակարդակ:

Կոմպակտ Pixel 8 սմարթֆոնն ունի 6,2 դյույմանոց OLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և 1400 նիտ առավելագույն պայծառությամբ: Սարքի աշխատանքն ապահովում է Google-ի արտադրության Tensor G3 չիպը, որը զուգակցված 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Հիմնական 50 ՄՊ տեսախցիկը համալրված է 12 ՄՊ գերլայնանկյուն սենսորով, իսկ սմարթֆոնի 4575 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 27 Վտ արագ լիցքավորում:

Բազային տարբերակից Pro տարբերակը տարբերվում է հիմնականում ավելի մեծ կետայնությամբ էկրանով, եռակի տեսախցիկով, 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և ավելի հզոր մարտկոցով։


 
 
 
 
  • Արխիվ