Motorola-ն ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի աշխատանքային նախատիպը, որ ձեռքի վրա խելացի ժամացույց է հիշեցնում

26 փետրվարի, 2024  17:43

Motorola-ն Բարսելոնայում փետրվարի 26-29-ը ընթացող Mobile World Congress միջազգային ցուցահանդենսի ժամանակ ցուցադրել է ճկվող էկրանով սմարթֆոնի աշխատանքային նախատիպը։ Ճկվելու հատկության շնորհիվ սմարթֆոնը կարելի է կրել դաստակին, ինչպես թևնոցը, տեղեկացնում է The Verge-ը։  

The Verge-ի լրագրողը նշում է, որ սմարթֆոնը ձեռքի վրա պահվում է հատուկ մագնիսական ապարանջանի կիրառման շնորհիվ, իսկ էկրանը չափազանց ճկուն է և կորանում է առանց որևէ խնդրի։

Այլ լրագրողներ և տեխնոլոգիական բլոգերներ ևս կիսվել են իրենց տպավորություններով։ Ըստ նրանց՝ ձեռքին ամրացված վիճակում սմարթֆոնն ինչ-որ չափով հիշեցնում է խելացի ժամացույց, իսկ էկրանը հարմարվում է այս դիրքին, և բոլոր պատկերակները, ինչպես նաև ծանուցումները ցուցադրվում են էկրանի վերևի հատվածում։ Նույնկերպ դրանք հարմարվում են, երբ էկրանը ծալված չէ։

Motorola 2.jpg (41 KB)

Motorola-ն առաջին անգամ ներկայացրել է ապարանջան-սմարթֆոնի կոնցեպտը Lenovo Tech World '23 միջոցառմանը: Այն օգտագործում է բևեռացված FHD+ էկրան: Ստանդարտ ռեժիմում 6,9 դյույմանոց էկրանին երևում է ամբողջ Android համակարգը, ինչպես ցանկացած այլ սմարթֆոնի դեպքում:

 


 
 
 
 
  • Արխիվ