Ռոբոտների հնարավոր ապստամբության եւ մեր կյանքում սպասվող հեղափոխական փոփոխությունների մասին. զրույց Պաոլո Փիրջանյանի հետ

9 փետրվարի, 2024  18:39

Ամեն անգամ, երբ նոր տեխնոլոգիա է ստեղծվում, մենք՝ մարդիկ, վախենում ենք՝ ինչ է կատարվելու, որովհետեւ լավ չենք պատկերացնում՝ ինչ կարող է լինի այդ տեխնոլոգիայով: Երբ համակարգիչները հայտնվեցին, բոլորս վախենում էինք, որ աշխատանքից կզրկվեն: Բայց ի՞նչ պատահեց: Համաշխարհային տնտեսությունը շատ մեծացավ, եւ մարդիկ հիմա ավելի լավ կյանք ունեն


Առաջին հերթին, խորհուրդ եմ տալիս հիմա ռոբոտների հետ լավ վարվել: Երբ որոշեն ապստամբել, կիմանան, ով է լավ եղել իրենց հետ, իսկ ով է վատ եղել: Զգույշ լինենք, լավ նայենք նրանց


Մեր նպատակն է, որ ռոբոտը դառնա մարդու օգնականը, ոչ թե փոխարինի նրան


Չենք կարող ասել, որ կա բան, որ արհեստական բանականությունը չի կարողանա անել


Հայաստանը պոտենցյալ և հնարավորություն ունի ռոբոտաշինության մեջ զարգանալու։ Բայց պետք է հիմա, այս պահին սկսենք


Հարցազրույց Պաոլո ՓԻՐՋԱՆՅԱՆԻ հետ NEWS.am-ի նոր՝ «Բա իմացա՞ր» նախագծի շրջանակում

Պաոլո ՓԻՐՋԱՆՅԱՆ

Ծագումով Իրանից է, տեղափոխվել է Դանիա, այնուհետև ԱՄՆ: Ունի Ռոբոտաշինության դոկտորական աստիճան, աշխատել է NASA JPL-ում, iRobot®-ում, Evolution Robotics®-ում։ 

Նրա հիմնադրած Embodied, Inc. ընկերությունը ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի առաջատար է, ստեղծում է առաջադեմ ռոբոտ-ուղեկիցներ, որոնք բարելավում են անհատների և ընտանիքների կյանքի որակը: Ընկերության ստեղծած Moxie-ն աշխարհում խաղային խոսակցական ուսուցման վրա կենտրոնացած առաջին AI ռոբոտն է: 

Ռոբոտն արժանացել է CES 2024 նորարարական մրցանակաբաշխության «արհեստական բանականություն» անվանակարգում գլխավոր մրցանակին։


 
 
 
 
  • Արխիվ