Tesla-ն հրաժարվել է C++-ով գրված 300,000 տող կոդից և գործարկել մեքենաների՝ նեյրոցանցով կառավարվող համակարգ

23 հունվարի, 2024  18:15

Tesla-ն սկսել է տարածել իր էլեկտրական ավտոմեքենաների ինքնակառավարման FSD Beta v12 համակարգի թարմացումը, որը, ինչպես ակնկալվում է, կներկայացնի այն, ինչ ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն անվանում է «ծայրից ծայր նեյրոցանցեր» (end-to-end neural nets): Նոր համակարգին անցնելու համար ընկերությունը հրաժարվել է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդից։

FSD ինքնակառավարման համակարգի նախորդ տարբերակներից այն հիմնականում տարբերվում է նրանով, որ ավտոմեքենան այժմ կառավարվելու է նեյրոցանցերով, այլ ոչ թե ծրագրավորողների գրած կոդի միջոցով։

Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ FSD Beta v12-ը վարժեցված է միլիոնավոր տեսահոլովակների վրա և փոխարինում է C++ ծրագրավորման լեզվով գրված ավելի քան 300,000 կոդի։

Սա նշանակում է, որ ավտոմեքենայի վարքագիծը, ինչպես նաև դրա համակարգչային տեսողության համակարգը, այժմ կվերահսկվի արհեստական ​​բանականության համակարգով, և չի որոշվելու նախապես գրված կոդով։

Հիշեցնենք, որ երբ Tesla-ն առաջին անգամ ներկայացրել էր ամբողջությամբ ինքնակառավարվող ավտեմքենաները, ավտոարտադրողն այդ ժամանակ հայտարարել էր, որ հենց այսպիսի մոտեցում կկիրառվի, սակայն, ի վերջո, ընկերությունից տարիներ պահանջվեցին նեյրոցանցով ղեկավարվող ինքնակառավարման համակարգը ստեղծելու համար:

Tesla-ի շատ երկրպագուներ կարծում են, որ v12-ն այն է, ինչը թույլ կտա Tesla-ին վերջապես կատարել ինքնակառավարվող մեքենայի վերաբերյալ իր խոստումները: Նախկինում այս տարբերակն օգտագործվում էր միայն Tesla-ի ներքին փորձնական պարկում, սակայն այժմ այն ​​վերջապես հասել է հաճախորդներին։

 


 
 
 
 
  • Արխիվ