2023-ի 5 լավագույն նոութբուքները․ ինչո՞վ են դրանք առանձնանում

3 հունվարի, 2024  12:24

Digital Trends-ը ներկայացրել է 2023-ի լավագույն նոութբուքները։ Այս վարկանիշային աղյուսակում ներառվելու համար սարքը պետք է ունենա հիասքանչ դիզայն, գերազանց կատարողականություն, լավ էկրան ու ստեղնաշար, մարտկոցի երկարատև կյանք և շատ ավելին: Ստորև ներկայացված նոութբուքներից յուրաքանչյուրը մանրակրկիտ ստուգվել է՝ դրանք ենթարկելով իրական փորձարկման։

Apple MacBook Air M2

Ցանկի առաջատարը Apple MacBook Air M2-ն է, որը համարվում է Windows-ով աշխատող  լավագույն նոութբուքը։ Այն ունի Apple M2 8 միջուկանի պրոցեսոր, Apple M2 գրաֆիկական քարտ, օպերատիվ հիշողության երեք տարբերակ՝ 8 ԳԲ, 16 ԳԲ և 24 ԳԲ, ինչպես նաև ներկառուցված հիշողության չորս տարբերակ՝ 256 ԳԲ, 512 ԳԲ, 1 ՏԲ, 2 ՏԲ(SSD), 13.3 դյույմանոց Retina էկրան, չափերը՝ 11,97 x 8,46 x 0,44 դյույմ։ Նոութբուքն ԱՄՆ-ում արժե 1099 դոլար։

Apple MacBook Air M2.JPG (61 KB)

Dell XPS 13 (9315)

Ցուցակի երկրորդ տեղում է Dell XPS 13-ը (9315)։ Այս նոութբուքը թողարկվում է երկու սերնդի պրոցեսորներով Intel Core i5-1230U և Core i7-1250U, գրաֆիկական քարտը՝ Intel Xe Graphics։ Նոութբուքն ունի օպերատիվ և ներկառուցված հիշողության երեք տարբերակ՝ 8 ԳԲ/256 ԳԲ, 16 ԳԲ/ 1ՏԲ և 32GB 2ՏԲ։ Էկրանը՝ 13,4 դյույմ 1920 x 1200 IPS, չափերը՝ 11,63 x 7,85 x 0,55 դյույմ։ Նոութբուքն արժե 600 դոլար։

Dell XPS 13 .JPG (57 KB)

Razer Blade 14

Digital Trends-ի ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Razer Blade 14-ը, որը համարվում է լավագույն խաղային նոութբուքը։ Այն ունի AMD Ryzen 9 7940HS պրոցեսոր և Nvidia RTX 4060, RTX 4070 գրաֆիկական քարտ։ Նոութբուքն ունի օպերատիվ հիշողության երկու տարբերակ՝ 16 ԳԲ և 32 ԳԲ, և ներկառուցված հիշողության մեկ տարբերակ՝ 1 ՏԲ SSD։ Էկրանը՝ 14 դյույմանոց QHD+ է՝ 240 Հց թարմացման հաճախականությամբ, չափերը՝ 12,23 x 8,97 x 0,70 դյույմ։ Նոութբուքն արժե 2400 դոլար։

Razer Blade 14.JPG (163 KB)

Asus ZenBook 14 OLED

Ցուցակի հաջորդ տեղն զբաղեցնում է Asus ZenBook 14 OLED-ը, որը համարվում է լավագույն մատչելի նոութբուքը։ Սարքը թողարկվում է պրոցեսորների երկու տարբերակով՝ AMD Ryzen 5 7530U և Ryzen 7 7730U, գրաֆիկական քարտը՝ AMD Radeon։ Նոութբուքն ունի օպերատիվ հիշողության երկու տարբերակ՝ 8 ԳԲ և 16 ԳԲ, և ներկառուցված հիշողության երեք տարբերակ՝ 256 ԳԲ, 512 ԳԲ և 1 ՏԲ SSD։ Էկրանը 14.0 դյույմ OLED է, չափերը՝ 12.34 x 8.68 x 0.67 դյույմ։ Նոութբուքն արժե 699 դոլար։

Asus ZenBook 14 OLED.JPG (70 KB) 

Apple MacBook Pro (M3 Max)

Լավագույն նոութբուքների հնգյակը եզրափակում է Apple MacBook Pro-ն (M3 Max)։ Այն աշխատում է Apple-ի արտադրության M3 Max պրոցեսորով, գրաֆիկական քարտը հասնում է մինչև 40 միջուկ։ Օպերատիվ հիշողությունը 128 ԳԲ է, ներկառուցվածը՝ 8 ՏԲ։ Էկրանը Liquid Retina XDR է, չափերը՝  12.31 x 8.72 x 0.61 դյույմ։ Նոութբուքն արժե 2999-ից (Amazon) 3135 դոլար (Walmart)։

Apple MacBook Pro (M3 Max).JPG (77 KB) 


 
 
 
 
  • Արխիվ