Google ընկերությունը հայտարարել է, որ սկսել է իր Chrome դիտարկչում նոր գործառույթի փորձարկումը, որը կսահմանափակի երրորդ կողմի հասանելիությունը օգտատերերի cookie ֆայլերին, այս մասին հաղորդվում է Google-ի պաշտոնական բլոգում։
Cookie-ները հատուկ ֆայլեր են, որոնք թույլ են տալիս կայքերին և գովազդատուներին նույնականացնել համացանցի առանձին օգտատերերին և հետևել, թե ովքեր են նրանք (սեռ, տարիք), ինչ էջեր են նախընտրում այցելել: Հետագայում այս տեղեկությունը կարող է օգտագործվել օգտատերերին թիրախային գովազդ ցուցադրելու համար:
Այս սահմանափակումը, նշանակում է, որ երրորդ կողմերը քիչ տվյալներ կունենան օգտատերերի վարքագծի մասին և հետևաբար թիրախային գովազդ ցուցադրելու քիչ հնարավորություն։
Որոնողական հսկան մտադիր է 2024-ի հունվարի 4-ից ամբողջ աշխարհում Chrome-ի օգտատերերի 1%-ի համար ներդնել «Պաշտպանություն հետևումից» (Tracking Protection) կոչվող տարբերակը: Ընդորում, նրանց կընտրեն պատահականության սկզբունքով։
«Եթե կայքը չի աշխատում առանց երրորդ կողմի cookie ֆայլերի, և Chrome-ը նկատում է, որ դուք խնդիրներ ունեք (օրինակ, եթե էջը մի քանի անգամ թարմացնում եք), մենք ձեզ կառաջարկենք ժամանակավորապես միացնել երրորդ կողմի cookie ֆայլերն այդ կայքի համար»,- ասվում է ընկերության բլոգային գրառման մեջ։
Ընկերությունը նախատեսում է հաջորդ տարվա երկրորդ կեսին ամբողջությամբ ձերբազատվել երրորդ կողմի cookie ֆայլերից։
ամիս
շաբաթ
օր