Apple-ի ո՞ր սարքերից են ամենաշատը գոհ օգտվողները. iPhone 15-ը և iPhone 15 Pro-ն չեն հայտնվել նույնիսկ լավագույն տասնյակում

6 դեկտեմբերի, 2023  16:17

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքի մասնագետները հրապարակել են iOS օպերացիոն համակարգով աշխատող Apple ընկերության բջջային սարքերի թարմ վարկանիշը, որում ներկայացված են այն սարքերը, որոնք արժանացել են օգտատերերի գոհունակության ամենաբարձր գնահատականին։ Հետաքրքիր է, որ թոփ տասնյակում տեղ չեն գտել այս տարվա սեպտեմբերին թողարկված iPhone 15 սմարթֆոններից և ոչ մեկը։

Առաջին տեղը զբաղեցրել է 10,5 դյույմանոց էկրանով iPad Pro 2-ը՝ 96,69% դրական գնահատականով: Երկրորդ տեղում iPad Air 4 պլանշետն է (96,4%), որը ներկայացվել է 2020-ի սեպտեմբերին։ Երրորդ տեղը պատկանում է կոմպակտ iPhone 12 mini-ին (95,91%), որը նույնպես ներկայացվել է 2020-ին։

Լավագույն տասնյակը եզրափակում են iPhone SE2-ը, iPad Pro 4-ը (12,9 դյույմ), iPad Pro 2-ը (11 դյույմ), iPad Pro 3-ը (11 դյույմ), iPad Air 5-ը, iPad mini 5-ը և iPhone 8-ը:

Antutu Apple gadgets rankings.png (428 KB)

Վարկանիշային աղյուսակի 11-ից 20-րդ տեղերը զբաղեցրել են հետևյալ սարքերը՝

  • iPad Pro (11 inches) – 93.07%,
  • iPad Pro 5 (12.9 inches) – 92.67%,
  • iPhone 13 mini – 91.84%,
  • iPad Pro 3 (12.9 inches) – 91.43%,
  • iPhone 11 Pro – 91.13%,
  • iPad 8 – 90.49%,
  • iPad Air 3 – 90.1%,
  • iPhone 11 Pro Max – 89.64%,
  • iPhone SE3 – 89.45%։

IPhone XS Max-ը և iPhone 11-ը դուրս են մնացել լավագույն քսանյակից: Միևնույն ժամանակ iPhone 15 Pro Max-ը, որը զբաղեցրել է 32-րդ տեղը՝ դրական կարծիքների 84,23%-ով, առաջ է անցել iPhone 15-ի շարքի բոլոր սմարթֆոններից: iPhone 15 Pro-ն զբաղեցրել է 38-րդ տեղը, iPhone 15 Plus-ը՝ 40-րդ, իսկ iPhone 15-ը՝ 42-րդ տեղը։


 
 
 
 
  • Արխիվ