Communities, հարցումներ, 32 մարդու համար տեսազանգեր․ WhatsApp-ը հայտարարել է խոշոր թարմացման մասին

3 նոյեմբերի, 2022  16:17

WhatsApp մեսենջերը հայտարարել է նոր՝ խոշոր թարմացման մեկնարկի մասին, որը մի քանի կարևոր նոր գործառույթներ կառաջարկի օգտատերերին, այդ թվում՝ Communities (hամայնքներ) գործառույթը, հարցումներ և տեսազանգերի հնարավորություն 32 մասնակցի համար։

Հիշեցնենք, որ Communities գործառույթի մասին WhatsApp-ի մշակողները հայտարարել էին դեռ 2022 թ․ ապրիլին։ Եվ այսօր՝ նոյեմբերի 3-ին, այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Սակայն այն բոլորի մոտ միաժամանակ չի հայտնվի։ WhatsApp-ը հայտարարել, որ Communities-ը կտարածվի աստիճանաբար և բոլոր օգտատերերին հասանելի կդառնա «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»։

whatsap 1.png (319 KB)

Communities ֆունկցիան նախատեսված է խմբերով հաղորդակցությունը պարզեցնելու համար: Այն թույլ է տալիս օգտվողներին առանձին խմբեր բերել մեկ հարկի տակ և ավելի արդյունավետ կառավարել դրանք:   

Օգտատերերը կկարողանան ստանալ ամբողջ համայնքին ուղարկված թարմացումները և հեշտությամբ հետևել խմբային քննարկումներին: Ադմինիստրատորները նույնպես ավելի շատ հնարավորություններ կունենան համայնքներում: Նրանք կկարողանան հայտարարություններ ուղարկել բոլորին և որոշել, թե որ խմբերն ավելացնել տվյալ համայնքում:

whatsap 2.png (584 KB)
Բացի դրանից, մշակողները մի շարք բարելավումներ են կատարել WhatsApp խմբերի աշխատանքի մեջ՝ անկախ նրանից, թե նրանք համայնքի մաս են, թե ոչ: Օգտատերերին արդեն հասանելի են չատերում հարցումները, 32 մասնակցի համար նախատեսված տեսազանգերը և 1024 հոգու համար նախատեսված խմբերը։

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ