Microsoft-ը Սուրբ ծննդյան սվիտեր է թողարկել․ այս տարի այն նվիրված է Windows XP-ին

29 նոյեմբերի, 2023  11:05

Microsoft-ը թողարկել է իր ամենամյա Սուրբ ծննդյան սվիտերը, որն այս տարի նվիրված է Windows XP-ին և ներկայացնում է աշխատասեղանի պաստառի բնության հայտնի տեսարանը, որում երևում է նաև մկնիկի կուրսորը։ Սվիտերն արժե 70 դոլար։

Սվիտերի նկարագրության համաձայն՝ այն իր տիրոջը կարող է վերադարձնել Microsoft Minesweeper տեսախաղի, Internet Explorer դիտարկչի և գոտկատեղից ներքև իջնող ջինսերի դարաշրջան։ Սվիտերը 55% բամբակից է և 45% ակրիլայից։ Հագուստի խնամքի մասին հատվածում կա միայն մեկ խորհուրդ․ «Երբեք մի հանեք այն»:

Անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը թողարկել էր Ամանորի սվիտեր, որը նվիրված էր ապրանքանիշի սեփական արտադրության Clippy թղթի սեղմակին։

microsoft sweater Clippy.jpeg (247 KB)

Իսկ 2021-ին Microsoft-ը ներկայացրել էր սվիտեր, որը նվիրված էր Minesweeper խաղին։

Minesweeper.jpeg (162 KB)

2018-ից Microsoft-ը Ամանորի տոների համար թողարկում է սեփական արտադրության տաք սվիտերներ և դրանց վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցում է բարեգործական արշավներին։

microsoft sweaters.jpeg (138 KB)

Microsoft-ը նաև հրապարակել է մեկ տևողությամբ երաժշտական հոլովակ և առաջարկում է լսել այն, թուլանալ, հանգստանալ և վերադառնալ XP-ի դարաշրջան։


 
 
 
 
  • Արխիվ