Ճապոնիայում գործարկվել է IBM-ի քվանտային առաջին համակարգիչը՝ 127 քյուբիթ հզորությամբ Quantum Eagle-ը

28 նոյեմբերի, 2023  14:10

IBM ընկերությունը հայտարարել է, որ գործարկել է տարածաշրջանում իր ամենահզոր քվանտային համակարգիչը՝ IBM Quantum Eagle-ը, որն սկսել է գործել Տոկիոյի համալսարանի բազայի հիման վրա: Ճապոնացի գործընկերներին 127 քյուբիթանոց այս հարթակը հանձնվել էր այս տարվա ապրիլին։ IBM-ն իր ճապոնացի գործընկերներից ակնկալում է այս նոր դասի հաշվողական սարքերի գործնական օգտագործման վերաբերյալ գաղափարներ, որոնք տեսականորեն տվյալների մշակման աներևակայելի հզորություն են խոստանում:

IBM-ը նախկինում ևս քվանտային համակարգեր է տրամադրել ճապոնացի գիտնականներին՝ 2021-ին Տոկիոյի համալսարանի Kawasaki հարթակում տեղակայելով 27 քյուբիթանոց IBM Q System One համակարգիչը: Սակայն նոր համակարգիչն օգտագործում է IBM Eagle 127 քյուբիթանոց պրոցեսոր և խոստանում է զգալիորեն արագացնել հաշվարկները։

Ավանդաբար ընդունված է համարել, որ քվանտային համակարգիչների գործնական օգտագործումը հնարավոր է դառնում միայն տասնյակ և հարյուր հազարավոր ֆիզիկական քյուբիթներով համակարգերի առկայության դեպքում։ Այնուամենայնիվ, IBM-ի կողմից ամռանը հրապարակված հոդվածում փորձագետները պնդում են, որ քվանտային համակարգերի գործնական արժեքն սկսվում է 100 քյուբիթից: IBM Quantum Eagle-ն իր 127 քյուբիթով համարվում է այս պնդման առաջին գործնական օրինակը:

Պլատֆորմը կօգտագործի Ճապոնիայի Quantum Innovation Initiative (QII) կոնսորցիումը, որը ներառում է մոտ քսան կրթական հաստատություն և ընկերություն։ Նպատակները ներառում են նոր նյութերի, դեղերի և ֆինանսական, ֆիզիկայի, քիմիայի և սոցիոլոգիայի ոլորտներում կիրառությունների որոնումը: IBM-ն ակնկալում է զգալի եկամուտ այս նախագծից, որը նոր հիմքեր է բացում մի ոլորտում, որտեղ զգալի հետազոտություններ դեռ չեն կատարվել:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ