Աղետների վերացման նոր լուծում SADA-ից. գործիքը բիզնեսներին օգնում է պաշտպանել տվյալները

13 նոյեմբերի, 2023  13:34

Ամեն տարի ընկերությունները միլիոնավոր դոլարներ են կորցնում տվյալների անվտանգության խախտումների պատճառով։

Ըստ Statista վիճակագրական կայքի, 2023 թվականին տվյալների անվտանգության խախտումների պատճառով ընկերությունները միջինում կորցրել են 9,48 միլիոն դոլար։ Ինչու՞ է դա պատահում։ Պատճառներից են անվստահելի բեքափները, մարդկային սխալները, եղանակային պայմանների պատճառով առաջացած ցանցի խափանումները։

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ստեղծել է նոր լուծում, որի նպատակն է օգնել բիզնեսներին լրացնել այս բացերը և դառնալ ավելի կայուն: 

Ընկերությունը հայտարարել է բիզնեսի շարունակականության և աղետների վերացման նոր լուծում: Այս գործիքի շնորհիվ, կազմակերպությունները ստանում են իրենց նպատակներին հարմարեցված շրջանակ, լավագույն փորձ և փաստաթղթերի պլան, որը պաշտպանում և վերականգնում է ընկերության տվյալները՝ գործառնական ազդեցությունները նվազագույնի հասցնելով։

Լուծումը հիմնված է Google Cloud բեքափի և աղետներից վերականգնման տեխնոլոգիաների մասին SADA-ի խորը գիտելիքների վրա, որոնց գումարվում է նաև ընկերության լայնածավալ գործընկերների ցանկը։

«Առանց աղետներից վերականգնման պատշաճ ծրագրի, ընկերությունները կարող են լուրջ ֆինանսական և հեղինակային խնդիրներ կրել՝ տվյալների հասանելիության և ընկերության արտադրողականության նվազման հետևանքով։ Բիզնեսի ճկունության առավելագույն մակարդակն ապահովելու համար SADA-ի բիզնեսի շարունակականության ռազմավարությունը համատեղում է Google Cloud էկոհամակարգը տեղային լուծումների հետ: Արդյունքում կազմակերպությունները շահում են՝ զերծ մնալով ձախողումներից և արագ վերականգնվելով աղետներից», - նշել է SADA-ի տվյալների պահպանման գծով տեխնիկական տնօրեն Ֆաբիան Դուարտեն:

Այսպիսով, այս գործիքի շնորհիվ ընկերությունները ձեռք են բերում ինստիտուցիոնալ գիտելիքներ արագ վերականգնման ծրագիր ունենալու համար:


 
 
 
 
  • Արխիվ