Որո՞նք են սեպտեմբերի ամենահզոր Android սմարթֆոններն աշխարհում

12 հոկտեմբերի, 2023  17:45

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքը հրապարակել է աշխարհում ամենահզոր կատարողականն ունեցող Android սմարթֆոնների սեպտեմբերյան վարկանիշային աղյուսակը, որի առաջին տեղը զբաղեցրել է խաղային Nubia Red Magic 8 Pro+-ը՝ հավաքելով 1,63 մլն միավոր։

Աղյուսակի առաջատար սմարթֆոնը համալրված է ֆլագմանային Snapdragon 8 Gen 2 չիպով, ինչպես այս վարկանիշի յոթ այլ սմարթֆոններ: Դրան հաջորդում են խաղային Asus ROG Phone 7-ը (1,6 մլն միավոր) և Xiaomi 13-ը (1,55 մլն միավոր): Միևնույն ժամանակ բարելավված Xiaomi 13 Pro-ն զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 1,54 մլն միավոր։

Հինգերորդ և վեցերորդ տեղերը կիսել են Samsung Galaxy S23+-ը (1,52 միլիոն) և S23 Ultra-ն (1,52 միլիոն): Միջին բյուջետային առաջատար Redmi K60 Ultra-ն իր MediaTek Dimensity 9200+ չիպսեթով հավաքել է 1,47 մլն միավոր և զբաղեցրել յոթերորդ տեղը։

Լավագույն տասնյակը եզրափակում են Samsung Galaxy S23-ը (1,47 մլն), OnePlus 11-ը (1,44 մլն) և Snapdragon 8+ Gen 1 չիպով Lenovo Legion Y70 խաղային սմարթֆոնը (1,34 մլն):

Համաշխարհային և չինական շուկաների համար AnTuTu վարկանիշը էապես տարբերվում է, քանի որ որոշ սմարթֆոններ չեն հասնում միջազգային շուկա՝ մնալով բացառապես չինական շուկայում։

Ավելի վաղ AnTuTu-ն կազմել էր սեպտեմբերի լավագույն Android սմարթֆոնների ցանկը, որը հիմնված է օգտատերերի գնահատականների վրա։

Antutu 10 best performing smartphones.jpg (108 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ