Չինացիներն սկսել են iPhone 15-ն ավելի էժան վաճառել, քան Apple-ը

12 հոկտեմբերի, 2023  15:31

Չինական շուկայում iPhone 15 սմարթֆոնի պահանջարկը նվազում է, ինչի հետևանքով տեղի վերավաճառողները սմարթֆոնների նոր շարքը վաճառում են ավելի էժան, քան ինքը՝ Apple-ը։ Այս մասին հայտնում է iXBT-ը՝ հղում անելով չինական MyDrivers պորտալին։

Աղբյուրի համաձայն՝ 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ ֆլագմանային iPhone 15-ի գինը նվազել է մինչև 1080 դոլար, ինչը 155 դոլարով ցածր է Apple-ի պաշտոնական գնից։

Նույնքան ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro-ն ոչ պաշտոնական խանութներում արժե 1440 դոլար, մինչդեռ Apple-ի կայքում սմարթֆոնն առաջարկվում է 1510 դոլարով։

Ամենամեծ տարբերությունը նկատվում է 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15 Pro տարբերակի դեպքում, որը վերավաճառողների մոտ արժե 1560 դոլար, մինչդեռ սարքի պաշտոնական գինը 1780 դոլար է։

Ըստ աղբյուրի՝ Apple-ի առաջատար սմարթֆոնների գինը նվազել է վերավաճառողների շրջանում նոր ապրանքների ցածր պահանջարկի պատճառով: Ավելին, Չինաստանում iPhone 15-ի վաճառքի մեկնարկից անմիջապես հետո աժիոտաժ էր տիրում, ինչի պատճառով առաջին օրերին Apple-ի պաշտոնական խանութները չէին կարողանում սպասարկել ողջ պահանջարկը։ Այն ժամանակ ոչ պաշտոնական խանութները սմարթֆոնները վաճառում էին նկատելի բարձր գնով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ