12 ԳՄ RAM, 6000 մԱ/ժ մարտկոց և 50 ՄՊ տեսախցիկ․ կներկայացվի Honor Play 50 Plus սմարթֆոնը

9 հոկտեմբերի, 2023  20:01

Honor ընկերությունը հաստատել է, որ հոկտեմբերի 10-ին պաշտոնապես կներկայացվի Honor Play 50 Plus սմարթֆոնը: Այն կստանա մեծ մարտկոց՝ 6000 մԱ/ժ հզորությամբ։

Honor Play 50 Plus-ի էկրանը կունենա ավանդական դիզայն՝ առջևի տեսախցիկի համար բացվածքով, ինչպես նաև բավականին նեղ շրջանակով։ Հետևի վահանակում կլինի տեսախցիկի մոդուլ՝ կրկնակի օղակներով, հիմնական տեսախցիկը կստանա 50 մեգապիքսել լուծաչափով սենսոր:

Ընկերության հրապարակած պաշտոնական լուսանկարից պարզ է դառնում, որ Honor Play 50 Plus-ը կունենա 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև կստանա բարձր ստերեո բարձրախոսներ։

Այս հեռախոսի նախորդի՝ Honor Play 40 Plus-ի գինը տատանվում է 165-220 դոլարի սահմաններում: Ակնկալվում է, որ Honor Play 50 Plus-ի գինը ևս մոտավորապես նույնը կլինի։

Honor Play 50 Plus  .jpg (66 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ