Վիրուսներ, որոնք սմարթֆոնում տեղադրում է հենց արտադրողը․ ի՞նչ է հնարավոր անել նման դեպքերում

4 հոկտեմբերի, 2023  12:19

Նոր սմարթֆոնները կարող են վարակվել վնասակար ծրագրերով նույնիսկ մինչև վաճառքի դուրս գալը։ Այս մասին տեղեկատվական անվտանգության փորձագետ Ալեքսեյ Լուկացկին ասել է «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Փորձագետի կարծիքով՝ նոր սմարթֆոնները վնասակար ծրագրերով վարակելու երկու տարբերակ կա։ Առաջինի դեպքում նման ծրագրերը ներբեռնվում են սմարթֆոնում դեռ արտադրության փուլում:

Լուկացկին նշել է, որ դա տեղի է ունենում չինական էժան մոդելների դեպքում։ Նման արտադրանքի արտադրողները փորձում են գումար աշխատել ոչ միայն բուն սմարթֆոններից, այլև օգտատերերի անձնական տվյալների վերավաճառքից։

Երկրորդ տարբերակի դեպքում վիրուսը կարող է տեղադրվել սարքի վրա արդեն ներկրվող երկրում: Սակայն, ըստ փորձագետի, դա ավելի շուտ տեսականորեն է հնարավոր։

Ի՞ն է հնարավոր անել

Լուկացկին կարծում է, որ բացի բջջային անտիվիրուս տեղադրելուց, սովորական օգտատերը նման վնասակար ծրագրերի դեմ պայքարելու հնարավորություն չունի։ Արտադրության ընթացքում օպերացիոն համակարգի մեջ ներկառուցված վիրուսը հեռացնելը գրեթե անհնար է:

Հետևաբար, փորձագետն առաջարկում է ոչ թե գնել էժան սմարթֆոններ քիչ հայտնի արտադրողներից, այլ ընտրել քիչ թե շատ հայտնի ապրանքանիշերի սարքեր։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ