Նոր սմարթֆոնները կարող են վարակվել վնասակար ծրագրերով նույնիսկ մինչև վաճառքի դուրս գալը։ Այս մասին տեղեկատվական անվտանգության փորձագետ Ալեքսեյ Լուկացկին ասել է «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Փորձագետի կարծիքով՝ նոր սմարթֆոնները վնասակար ծրագրերով վարակելու երկու տարբերակ կա։ Առաջինի դեպքում նման ծրագրերը ներբեռնվում են սմարթֆոնում դեռ արտադրության փուլում:
Լուկացկին նշել է, որ դա տեղի է ունենում չինական էժան մոդելների դեպքում։ Նման արտադրանքի արտադրողները փորձում են գումար աշխատել ոչ միայն բուն սմարթֆոններից, այլև օգտատերերի անձնական տվյալների վերավաճառքից։
Երկրորդ տարբերակի դեպքում վիրուսը կարող է տեղադրվել սարքի վրա արդեն ներկրվող երկրում: Սակայն, ըստ փորձագետի, դա ավելի շուտ տեսականորեն է հնարավոր։
Լուկացկին կարծում է, որ բացի բջջային անտիվիրուս տեղադրելուց, սովորական օգտատերը նման վնասակար ծրագրերի դեմ պայքարելու հնարավորություն չունի։ Արտադրության ընթացքում օպերացիոն համակարգի մեջ ներկառուցված վիրուսը հեռացնելը գրեթե անհնար է:
Հետևաբար, փորձագետն առաջարկում է ոչ թե գնել էժան սմարթֆոններ քիչ հայտնի արտադրողներից, այլ ընտրել քիչ թե շատ հայտնի ապրանքանիշերի սարքեր։
ամիս
շաբաթ
օր