Ինչպե՞ս հասկանալ, թե արդյոք գաղտնալսում են ձեր հեռախոսը

2 հոկտեմբերի, 2023  19:21

Կան մի քանի նշաններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է, օրինակ՝ հեռախոսի հանկարծակի վերագործարկումը, այս մասին ասել է EdgeЦентр-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Շուրիգինը։

Փորձագետի կարծիքով՝ գաղտնալսման մասին կարող է վկայել սմարթֆոնի անսովոր պահվածքը, օրինակ՝ եթե սարքն ինքն իրեն անջատվում է կամ վերագործարկվում։

Ձեր հեռախոսում լրտեսող ծրագրերի առկայության մասին կարող է վկայել նաև մարտկոցի լիցքի կտրուկ նվազումը, նույնիսկ այն ժամանակ, երբ այն չեք օգտագործում, նշել է նա։

Գաղտնալսման մասին երրորդ տագնապալի ազդանշան է համարվում անհասկանալի աղմուկը՝ արձագանք, խշշոց և այլ տարօրինակ հնչյուններ հեռախոսազրույցի ժամանակ։ Բացի դրանից, լրտեսող ծրագրերի ակտիվությունը նաև արտահայտվում է օգտագործված ինտերնետ տրաֆիկի կտրուկ աճով, զգուշացրել է Շուրիգինը։

Ի՞նչ անել, եթե ձեր հեռախոսը գաղտնալսում են

Եթե ​​կասկածում եք, որ ձեր սմարթֆոնում լրտեսող ծրագիր կա, ապա Միխայիլ Շուրիգինը մի քանի խորհուրդ է տալիս նման իրավիճակի համար։ Նախ պետք է օգնության դիմել մասնագետներին, եթե ձեր տեխնիկական գիտելիքները բավարար չեն խնդիրը կարգավորելու համար: Մասնագետը կսկանավորի ձեր հեռախոսը և կպարզի՝ արդյոք անցանկալի ծրագրեր կան, թե ոչ և անհրաժեշտության դեպքում կհեռացնի դրանք:

«Մեկ այլ տարբերակ․ օգտագործեք հակավիրուսային ծրագիր կամ թարմացրեք ձեր հեռախոսի ծրագրակազմը: Թարմացումները հաճախ ներառում են անվտանգության շտկումներ, որոնք կարող են օգնել՝ պաշտպանելու ձեր հեռախոսը վնասակար ծրագրերից»,- բացատրել է Շուրիգինը:

Մեկ այլ տարբերակ է հեռախոսի գործարանային վիճակի բերելը։ Դա անելու համար հարկավոր է մտնել Settings մենյու և սեղմել Factory reset հրահանգը: Սակայն այս դեպքում կջնջվեն բոլոր այն տվյալները, որոնք պահվում են անմիջապես հեռախոսի վրա, այլ ոչ թե ամպում։

Ի դեպ, եթե վստահ եք, որ ձեր հեռախոսը գաղտնալսվում է, ապա կարող եք դիմել նաև ոստիկանություն, քանի որ դա հանցագործություն է (եթե, իհարկե, չկա դատարանի որոշում)։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ