$200-ից ցածր 5 լավագույն սմարթֆոններ, որոնք արժանի են ուշադրության

2 հոկտեմբերի, 2023  10:26

Gizchina կայքի խմբագիրները կազմել են 200 դոլարից պակաս արժողությամբ լավագույն սմարթֆոնների հնգյակը։

Ցուցակի առաջին տեղում է Redmi Note 12 4G-ն, որն ունի 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ, եռակի տեսախցիկ՝ 50 ՄՊ, 8 ՄՊ և 2 ՄՊ լուծաչափով, ինչպես նաև Snapdragon 685 չիպ։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է, այն աջակցում է 33 Վտ լիցքավորում:

Երկրորդ տեղում է Samsung Galaxy A14 4G-ը՝ 6,6 դյույմանոց IPS էկրանով, Mediatek Helio G80 չիպով և 50 ՄՊ հիմնական տեսախցիկով՝ համալրված երկու 5 ՄՊ և 2 ՄՊ սենսորներով։ Հեռախոսի 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աջակցում է 15 Վտ հզորությամբ լիցքավորում, ինչը, ըստ ժամանակակից չափանիշների՝ համարվում է դանդաղ:

Երրորդ տեղն զբաղեցնում է բյուջետային Redmi 10 2022-ը։ Այն ունի 6,5 դյույմանոց IPS էկրան՝ 90 Հց հաճախականությամբ։ Սմարթֆոնի աշխատանքի համար պատասխանատու է MediaTek Helio G88 չիպը։ Բյուջետային սարքն ունի չորս տեսախցիկ՝ 50 ՄՊ, 8 ՄՊ, 2 ՄՊ և 2 ՄՊ լուծաչափով։ Դրա 5000 մԱ/ժ մարտկոցն աջակցում է 18 Վտ հզորությամբ լիցքավորում:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Realme 9i-ն, որն ունի 6.6 դյույմ Full HD+ էկրան՝ 90 Հց թարմացման հաճախականությամբ։ Սմարթֆոնն աշխատում է  Snapdragon 680 պրոցեսորով, ունի 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 50 ՄՊ է, մարտկոցը 5000 մԱ/ժ, ունի 33 Վտ լիցքավորման աջակցություն։

Ցուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է iPhone SE-ն (2020 թ.), որն ունի 4.7 դյույմ  LCD էկրան, տեսախցիկը 12 ՄՊ է, մարտկոցը՝ 1821 մԱ/ժ, ունի 7.5 Վտ լիցքավորման աջակցություն։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ