Ինչպիսի՞ն կլինի Xiaomi 14 Pro-ն․ առաջին անգամ լուսանկարներ են հրապարակվել

29 սեպտեմբերի, 2023  11:03

Համացանցում առաջին անգամ հրապարակվել են Xiaomi 14 Pro սմարթֆոնի լուսանկարները, որոնցում սարքը պատկերված է պատյաններով, ինչից ենթադրվում է, որ լուսանկարների արտահոսքն արել է աքսեսուարներ արտադրող ընկերություն։

Xiaomi 14 Pro-ի դիզայնը թեև ոչ շատ, սակայն տարբերվում է ներկայիս Xiaomi 13 Pro-ի դիզայնից և ընդհանուր առմամբ վկայում է այս շարքի սմարթֆոնների դիզային էվոլյուցիայի մասին. տեսախցիկի ելուստը գրեթե նույնն է, կան նաև երեք մոդուլներ (չորրորդը պատկերված է որպես տեսախցիկի մոդուլ, սակայն այնտեղ կտեղադրվի ֆլեշ լույսը։

Xiaomi 14 Pro-ն կստանա SoC Snapdragon 8 Gen 3 պրոցեսոր, նոր՝ տիտանե շրջանակ,  6,7 դյույմ անկյունագծով և 3200 x 1440 պիքսել լուծաչափով AMOLED էկրան, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 120 Վտ լիցքավորմամբ։

Տեսախցիկի մասին առկա տեղեկությունները տարբեր են. որոշ աղբյուրներ նշում են, որ սարքը որպես հիմնական տեսախցիկ կունենա 200 ՄՊ սենսոր, սակայն այլ աղբյուրների տեղեկություններով՝ այն կստանա նույն Sony IMX989 սենսորը, որն ստացել է Xiaomi 13 Pro-ն: Մյուս երկու սենսորները կլինեն 50 ՄՊ, այս հարցում բոլոր աղբյուրների տեղեկությունները համընկնում են։

Xiaomi 14 Pro 3.jpg (188 KB)
Xiaomi 14 Pro  2.jpg (139 KB)


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ