Xiaomi Group-ի նախագահ և Redmi ապրանքանիշի գլխավոր տնօրեն Լու Վեյբինգը հրապարակել է Redmi Note 13 Pro+ նոր սմարթֆոնի լուսանկարները։ Նոր հեռախոսն ունի հետևի պանելի յուրօրինակ նոր դիզայն և մի շարք առումներով գերազանցում է իր նախորդներին։
Redmi Note 13 Pro+-ն ստացել է Corning Gorilla Glass Victus ապակի, որը երկու անգամ ավելի դիմացկուն է քերծվածքների նկատմամբ և առհասարակ ավելի դիմացկուն, քան նախորդ սերնդի սմարթֆոններում կիրառված ապակին:
Redmi-ի մարքեթինգի գլխավոր մենեջեր Վանգ Թենգն ասել է, որ Redmi Note 13 Pro+-ով հնարավոր է շատ արագ ստանալ 200 ՄՊ լուծաչափով պատմության մեջ ամենահստակ հստակ լուսանկարները։
Redmi Note 13 Pro+-ը կհամալրվի 1/1,4 դյույմանոց Samsung ISOCELL HP3 Discovery Edition սենսորով։ Նման տեսախցիկը կարող է փոխարինել հեռաֆոտո ոսպնյակին, քանի որ ստացված լուսանկարները կարելի է կտրել՝ չկորցնելով որակը և պահպանելով մեծ քանակի դետալներ։
Սմարթֆոնների այս շարքը կստանա MediaTek Dimensity 7200 մեկչիպային պրոցեսոր։
Redmi Note 13 Pro+-ը նախապատվիրելու դեպքում առաջին հաճախորդները կկարողանան նվերների հավաքածու ստանալ, որը ներառում է լարային Xiaomi ականջակալ, ատամի էլեկտրական խոզանակ և ուսապարկ:
Լու Վեյբինգի հրապարակած լուսանկարներում նաև պատկերված է Redmi Note 13 Pro (կամ Redmi Note 13) սմարթֆոն։
Այս շարքի սմարթֆոնների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։
ամիս
շաբաթ
օր