Google-ը ներկայացրել է նոր Android լոգոտիպն ու բջջային ՕՀ-ի նոր հնարավորությունները

6 սեպտեմբերի, 2023  17:23

Google-ը թողարկել է իր բջջային հավելվածների և ծառայությունների թարմացումների փաթեթը, ներառյալ ունիվերսալ At a Glance վիջեթը, Lookout հավելվածների բարելավված ալգորիթմները, Android Auto-ի տեսահոլովակների նոր գործառույթները և այլն: Բացի դրանից, որոշակի փոփոխությունների է ենթարկվել բուն Android օերացիոն համակարգի տարբերանշանը։

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, թարմացվել է At a Glance վիջեթի դիզայնը, որն արհեստական բանականության ալգորիթմների վրա հիմնված գործառույթ է։ Այժմ վիջեթն առաջարկում է իրադարձությունների, ճանապարհորդության փուլերի և եղանակի մասին օգտակար և արդի տեղեկությունների ավելի լայն շրջանակ:

Օպտիմիզացվել է Google Wallet հավելվածի աշխատանքը՝ պարզեցվել է շտրիխ կոդերով և QR կոդերով քարտերի բեռնումը, ավելացվել է լուսանկարների ներմուծման գործառույթը։

Lookout հավելվածը, որն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց առաջարկում է լուսանկարների տեքստային նկարագրություններ, այժմ ավելի ամբողջական և ճշգրիտ է նկարագրում պատկերները, ինչպես նաև պատասխանում է լրացուցիչ հարցերի։

Android Auto-ում նաև հայտնվել է Zoom և Webex տեսազանգերի սեսիաներին միանալու հնարավորություն, թեև այն ունի միայն աուդիո աջակցություն։

Android-ի լոգոտիպն այժմ մի փոքր այլ տեսք ունի: Ռոբոտի պատկերին վերադարձվել է ծավալը և առաջարկվել են գունազարդման մի քանի տարբերակներ՝ կախված կոնտեքստից. կա նույնիսկ մորթիով տարբերակ: Համակարգի անվան կորպորատիվ ոճն այժմ պատրաստված է նույն տառատեսակով, ինչ Google-ի լոգոտիպը, իսկ «Android» բառը գրված է մեծատառ:


 
 
 
 
  • Արխիվ