WhatsApp-ի աշխատանքում գլոբալ խափանում է գրանցվել. մեսենջերն արդեն աշխատում է

25 հոկտեմբերի, 2022  16:59

WhatsApp-ի աշխատանքում այսօր գլոբալ խափանում է տեղի ունեցել, ինչի մասին հայտնել են հազարավոր օգտատերեր ողջ աշխարհում: Խափանումը հաստատվել է նաև Downdetector-ի տվյալներով։

Օգտատերերի մեծ մասը երկար ժամանակ չի կարողացել հաղորդագրություններ ուղարկել, WhatsApp-ի՝ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը և սեղանի անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը նույնպես չեն աշխատել։ Օգտատերերի «ստատուսները» նույնպես չեն թարմացվել, իսկ դրանք թարմացնելու փորձերը ձախողվել են, քանի որ հավելվածը չի արձագանքել։

Հետաքրքիր է, որ խափանումն ազդել է օգտատերերի վրա ողջ աշխարհում: Ըստ Downdetector-ի՝ կես ժամվա ընթացքում մեսենջերի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին ավելի քան 12,000 բողոք է գրանցվել ողջ աշխարհում:

WhatsApp-ի ներկայացուցիչն այսօր հաստատել է, որ մեսենջերն իսկապես խնդիրներ է ունեցել հաղորդագրություններ ուղարկելու հարցում: Որոշ ժամանակ անց հավելվածների որոշ ծառայություններ սկսել են նորմալ աշխատել։ Երեւանի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ հավելվածն արդեն աշխատում էր օգտատերերի մեծ մասի մոտ։

Ավելի ուշ Meta-ն, որին պատկանում է WhatsApp-ը, հայտնել է, որ խնդիրը շտկվել է, սակայն ձախողման պատճառը այդպես էլ չի նշվել։

«Մենք գիտենք, որ մարդիկ այսօր դժվարություններ են ունեցել WhatsApp-ով հաղորդագրություններ ուղարկելու հարցում,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում,- Մենք շտկել ենք խնդիրը և հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար»։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ