Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող AnTuTu կայքի մասնագետները ներկայացրել են 2023-ի հուլիսի ամենահզոր սմարթֆոնների վարկանիշը։ Ինչպես պարզվում է, թոփ տասնյակում ներառված սարքերից ինը աշխատում են Snapdragon 8 Gen 2 հզոր չիպսեթով:
Այս հեղինակավոր ցուցակը գլխավորում է Red Magic 8s Pro խաղային սմարթֆոնը, որը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ հավաքելով ավելի քան 1,63 միլիոն միավոր։ Երկրորդ տեղում է iQOO 11S-ը՝ 1,62 միլիոն միավորով, իսկ երրորդ տեղում է Vivo X90 Pro+-ը՝ 1,61 միլիոն միավորով: iQOO 11 Pro-ն չի զիջում իր մրցակիցներին՝ 1,6 միլիոն միավորով զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։
Ահա թե ինչ տեսք ունի ամբողջ ցուցակը.
Ուշագրավ է, որ թոփ տասնյակում ներառված միակ սմարթֆոնը, որը չի աշխատում Qualcomm չիպսեթով, Vivo X90s-ն է, որն ունի MediaTek Dimensity 9200+ պրոցեսոր: Այս սարքին հաջողվել է հավաքել տպավորիչ 1,59 միլիոն միավոր։
Մնացած տեղերը նույնպես զբաղեցնում են տպավորիչ բնութագրերով սարքեր։ Հինգերորդ տեղում Oppo Find X6 Pro-ն է՝ 1,58 մլն միավորով, որին հաջորդում են Nubia Z50S Pro-ն (1,57 մլն միավոր), Vivo X Fold2-ը (1,56 մլն միավոր), Xiaomi 13 Ultra (1,56 մլն միավոր) և OnePlus 11-ը (1,56 մլն միավոր):
Ցուցակը գլխավորող Red Magic 8s Pro-ն շուկա է ներկայացվել հուլիսի սկզբին։ Այս հզոր սմարթֆոնն ունի հզորացված Snapdragon 8 Gen 2 չիպսեթ, ինչպես նաև 6,8 դյույմանոց OLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականությամբ և էկրանի տակ գտնվող առջևի «անտեսանելի» եզակի տեսախցիկ: Զարմանալի չէ, որ այս խաղային սարքը մեծ տարածում է ստացել օգտվողների շրջանում: Չինաստանում Red Magic 8s Pro-ի գինը 5500 յուանից է սկսվում, որը հավասար է մոտ 770 դոլարի: Այս հզոր սմարթֆոնը հասանելի է նաև համաշխարհային շուկայում։
ամիս
շաբաթ
օր